Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 9 ամիս առաջ - 19:44 26-08-2025

Վերջին 1 օրում Գազայում զոհվել է ավելի քան 70 մարդ, վիրավորվել՝ 370-ը

Վերջին մեկ օրում ավելի քան 70 զոհ և 370 վիրավոր է տեղափոխվել Գազայի հատվածի հիվանդանոցներ:

Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Գազայի առողջապահության նախարարությանը։

«Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածի հիվանդանոցներ են ընդունվել 75 զոհ և 370 վիրավոր»,- ասվում է գերատեսչության հայտարարության մեջ:

Նշվում է, որ 75 զոհերից 3-ը մահացել են սովից և թերսնումից, իսկ 17-ը մարդասիրական օգնության կետերի մոտ գնդակոծության զոհեր են:

Ամենից շատ դիտված