copy image url
Ներքին 1 տարի առաջ - 17:58 22-08-2025

Բագրատ Գալստանյանի և 18 արդարների գործով ևս երեք մեղադրյալ կմնա կալանքի տակ

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ու մյուսների գործով մեղադրյալ Տիգրան Գալստյանի կալանքը ևս երկարաձգվեց երեք ամսով: «Ազատության» փոխանցմամբ՝ դատախազ Հայկ Հովհաննիսյանը միջնորդեց դատարանին երկարաձգել կալանքը, պնդեց` նա ազատության մեջ կխոչընդոտի քննությանը, կթաքնվի, և կա ռիսկ, որ նոր հանցանք կկատարի:

Թե՛ մեղադրյալը, թե՛ նրա փաստաբան Ռուբեն Մելիքյանը հերքեցին վերագրվող հանցանքը, պնդեցին, որ անգամ հիմնավոր կասկած չկա, մեղադրանքի հիմքում դրվել է հեռախոսային մի խոսակցություն՝ ծուխ բերել-չբերելու մասին: Այսպես կոչված «գենդեր փարթիի» ծխի մասին է խոսքը, ասաց փաստաբանը:

Մեղադրյալ Կարո Օլումուշյանը ևս երեք ամիս կանցկացնի բանտում: Փաստաբանն ասաց՝ նրա մեղքն այն է, որ մեղադրյալ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի վարորդն է: Նրան վերագրվում է 60 գործողություն, բայց որևէ մեկի հետ առնչություն չունի, պնդեց փաստաբանն ու առաջարկեց մեկուկես միլիոն դրամ գրավ՝ պաշտպանյալի ազատության կամ տնային կալանքի համար:

Երեկ ևս երեք ամսով կալանավորված պատգամավոր Արթուր Սարգսյանն ասաց` իր վարորդը կապ չունի որևէ գործողության հետ, առհասարակ չի հետաքրքրվում քաղաքականությամբ: Մինչդեռ դատախազը հակադարձեց`կա ռիսկ, որ ազատության մեջ կխոչընդոտի քննությանը, կթաքնվի և նոր հանցանք կգործի:

Տիգրան Թոփալյանի մասով դատախազ Ծովակ Մնացականյանն ասաց` այս և մյուս մեղադրյալները չեն հասցրել ավարտել նախապես պլանավորած հանցագործությունը, և ազատության մեջ հայտնվելով՝ նա կարող է ավարտին հասցնել այն: Ուստի, պետք է մնա կալանքի տակ, դատարանին վստահեցնում էր դատախազը:

Մինչդեռ փաստաբանը հակադարձեց` Թոփալյանին մեղսագրվող արարքը հստակեցված չէ, պարզ չէ, թե կոնկրետ նա ինչ հանցավոր արարք է արել: Նրան մեղսագրվում են խոսակցություններ, հավաքներին մասնակցելու քննարկումներ: Այս գործով փաստաբանները պնդում են` մեղադրյալին վերագրվող ոչ մի կոնկրետ գործողություն մեղադրականում նշված չէ, մեղադրանքն ընդհանրական է:
Դատարանը որոշեց Թոփալյանին ևս երեք ամիս պահել կալանքի տակ:
Բագրատ Գալստանյանի ու մյուսների գործով 18 մեղադրյալներից արդեն 9 հոգու կալանքը երկարաձգվեց: Եվս երեք մեղադրյալ տնային կալանքի տակ է:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում