copy image url
Ներքին Խոսք 1 տարի առաջ - 17:35 22-08-2025

Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ, և նրա ժողովրդի վերադարձի իրավունքը ֆանտազիա չէ․ Վարդան Օսկանյան

ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձը իրենց տները «իրատեսական չէ», նա իրականությունը չի նկարագրում․ նա ձևավորում է պարտվողական նարատիվ՝ արդարացնելու սեփական ձախողումները։ Իսկ իրականությունն այն է, որ վերադարձի իրավունքը ոչ միայն իրատեսական է, այլև երաշխավորված է միջազգային իրավունքով, ամրագրված է Եվրոպայի և դրա սահմաններից դուրս ընդունված քաղաքական որոշումներով, և անգամ Ադրբեջանի կողմից՝ անկեղծության պահերին ընդունված։ Այսօր դրա «իրատեսական չլինելու» պատրանքը պայմանավորված է ոչ թե օրենքով կամ դիվանագիտությամբ, այլ Հայաստանի ներկայիս կառավարության անկարողությամբ անգամ այդ հարցը օրակարգ բերել։
Պատմությունը ցույց է տալիս, որ միջազգային աջակցությունը հետևում է քաղաքական կամքին։

Վերցնենք Ուկրաինայի օրինակը․ նախագահ Զելենսկին պահպանում է կոշտ գիծ, և արևմտյան մայրաքաղաքներն արձագանքում են նույն կոշտությամբ․ իսկ երբ նա մատնանշում է զիջումների հնարավորությունը, նույնիսկ ամենահակամարտ կողմնակիցները արագորեն փոխում են իրենց հռետորաբանությունը՝ հորդորելով փոխզիջման։ Այդպես է գործում միջազգային քաղաքականությունը․ առաջնորդներն են սահմանում տոնը, իսկ մնացածը հետևում են։ Նույնը կիրառելի է նաև այստեղ․ հենց որ Հայաստանը ունենա իշխանություն, որը հստակ, հետևողական և ամենակարևորը՝ ողջամիտ ու համոզիչ ձևով պնդի վերադարձի իրավունքը, նրա «իրատեսականությունը» կստանա լրիվ այլ բովանդակություն։

Իրականում հիմքերն արդեն դրված են։ Արդարադատության միջազգային դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին ապահովել տեղահանվածների անվտանգ և անխոչընդոտ վերադարձը։ Եվրոպական խորհրդարանը երկու անգամ կոչ է արել երկխոսության և վերադարձի երաշխիքների՝ Լեռնային Ղարաբաղի հայերի համար։ Շվեյցարիայի խորհրդարանը որոշում է կայացրել նման երկխոսության հարթակ ստեղծելու նպատակով։ Սա վերացական գաղափարների շարք չէ․ դրանք գործող գործիքներ են, որոնք սպասում են, որ Հայաստանի կառավարությունը վերցնի և գործի դնի։ Փաշինյանի լռությունը չի ջնջում այս ձեռքբերումները․ այն պարզապես անտեսում և արժեզրկում է դրանք։

Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ, և նրա ժողովրդի վերադարձի իրավունքը ֆանտազիա չէ։ Դա սկզբունք է, որը ամրագրված է միջազգային իրավունքով, հաստատված է քաղաքական որոշումներով և խարսխված է հայկական գիտակցության մեջ։ Եվ հենց որ Հայաստանը կրկին ունենա իր ժողովրդին պաշտպանելու կամք ունեցող կառավարություն, միջազգային հանրությունն էլ կգնա նրա հետևից»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում