copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 16:07 18-08-2025

ՌԴ-ն և Ուկրաինան հարվածներ են փոխանակել. թիրախավորել են ադրբեջանական SOCAR-ի օբյեկտները

Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները՝ չնայած հակամարտության կարգավորման ջանքերին: Ուկրաինական «Ունիան» պարբերականը հաղորդում է, որ զանգվածային հարվածների է ենթարկվել Օդեսայի շրջանը, Ռուսաստանը դարձյալ թիրախավորել է ադրբեջանական SOCAR պետական նավթային ընկերության օբյեկտները:

Պայթյուններ են լսվել, քաղաքի երկնքում հարվածներից հետո ծուխ է հայտնվել։ Ըստ տեղի արտակարգ ծառայությունների՝ էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտում խոշոր հրդեհ է բռնկվել։

Իր հերթին, BBC-ի ռուսական ծառայությունը հաղորդում է, որ Խարկովում ռուսական հարվածներից առնվազն 7 մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա: Եվս 20 մարդ վիրավորվել է: Զապորոժիեում կա 1 զոհ, 17 վիրավոր: Թիրախավորվել է նաև Սումիի մարզը, որտեղ կա մեկ վիրավոր:

Ամենից շատ դիտված

12:38 Գյումրիում սպանված 26-ամյա բժիշկը կինեզոթերապևտ էր․ մայրն ու քույրը նույնպես բժիշկ են․ նոր մանրամասներ
15:09 Սպանված բժշկի հայրը վերակենդանացման բաժանմունքում է, նրան վիրահատել են. նոր մանրամասներ
10:00 Ամուսնացած է Անելիայի, գրանցված Մարիամի հետ
21:26 ԲԿ-ի շահույթը 130 մլն-ով նվազել է, բայց դա Նարեկ Զեյնալյանի վրա չի ազդում
17:56 Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. քաղաքագետ
16:19 Ջերմուկի պատերազմի օրը Հայաստանի կառավարությունը Երևանում տոնում է հեծանվավազքի առաջնությամբ
23:28 Հովհաննես Գաբրիելյանը փորձում է պատմական ռեկորդ սահմանել՝ անցնելով Սևանա լիճը երկարությամբ
11:10 Լաս Վեգասում հայ կինը ամուսնու հեռախոսը նայելուց հետո ապտակել է նրան. կնոջը ձերբակալել են և կարող են արտաքսել
18:00 Երբ գիտական վաստակը առոչինչ է «յուրային լինելու» առջև. 2 տարվա լռությունը խախտած բակունցագետը՝ Գորիսի համալսարանում իր նկատմամբ հաշվեհարդարի մասին
19:56 Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. քաղաքագետ