copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 09:55 18-08-2025

Զելենսկին ժամանել է Վաշինգտոն

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Վաշինգտոն, որտեղ այսօր կկայանա նրա հանդիպումը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Դրան կմասնակցեն նաև եվրոպացի առաջնորդները։

Telegram-ի հաղորդագրության մեջ Զելենսկին շնորհակալություն է հայտնել Թրամփին հրավերի համար և հայտարարել պատերազմը հնարավորինս արագ ավարտելու ցանկության մասին:
Նրա խոսքով ՝ առաջին հերթին դա պետք է անի Ռուսաստան։

«Մենք բոլորս հավասարապես ցանկանում ենք արագ և հուսալիորեն ավարտել այս պատերազմը։ Եվ խաղաղությունը պետք է երկարատև լինի: Ոչ այնպես, ինչպես տարիներ առաջ էր, երբ Ուկրաինային ստիպեցին հանձնել Ղրիմը և մեր Արևելքի մի մասը՝ Դոնբասի մի մասը, իսկ Պուտինը դա օգտագործեց պարզապես որպես պլացդարմ նոր հարձակման համար։ Կամ երբ 1994-ին Ուկրաինային տվեցին իբր «անվտանգության երաշխիքներ», բայց դա չաշխատեց»,- գրել է Զելենսկին։

«Եվ ես հույս ունեմ, որ Ամերիկայի, մեր եվրոպացի բարեկամների հետ մեր համատեղ ուժը Ռուսաստանին կպարտադրի իրական խաղաղություն։ Շնորհակալություն!»,- հավելել է Ուկրաինայի առաջնորդը։

Ամենից շատ դիտված

12:38 Գյումրիում սպանված 26-ամյա բժիշկը կինեզոթերապևտ էր․ մայրն ու քույրը նույնպես բժիշկ են․ նոր մանրամասներ
15:09 Սպանված բժշկի հայրը վերակենդանացման բաժանմունքում է, նրան վիրահատել են. նոր մանրամասներ
10:00 Ամուսնացած է Անելիայի, գրանցված Մարիամի հետ
21:26 ԲԿ-ի շահույթը 130 մլն-ով նվազել է, բայց դա Նարեկ Զեյնալյանի վրա չի ազդում
17:56 Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. քաղաքագետ
16:19 Ջերմուկի պատերազմի օրը Հայաստանի կառավարությունը Երևանում տոնում է հեծանվավազքի առաջնությամբ
23:28 Հովհաննես Գաբրիելյանը փորձում է պատմական ռեկորդ սահմանել՝ անցնելով Սևանա լիճը երկարությամբ
11:10 Լաս Վեգասում հայ կինը ամուսնու հեռախոսը նայելուց հետո ապտակել է նրան. կնոջը ձերբակալել են և կարող են արտաքսել
18:00 Երբ գիտական վաստակը առոչինչ է «յուրային լինելու» առջև. 2 տարվա լռությունը խախտած բակունցագետը՝ Գորիսի համալսարանում իր նկատմամբ հաշվեհարդարի մասին
19:56 Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. քաղաքագետ