copy image url
Միտք Ներքին 11 ամիս առաջ - 10:45 17-08-2025

Արձանի պատմությունը կեղծել են՝ չնշելով, որ այն ոչնչացվել է ադրբեջանցիների կողմից․ Արամ Գևորգյան

Արամ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.


«1968 թվականին Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի մուտքի մոտ տեղադրվել էր այս ցլի արձանը, որը, կառուցված լինելով Սարդարապատի հուշահամալիրի ոճով, խորհրդանշում էր 1918-1919 թթ․ թուրք-թաթարական/ադրբեջականական հարձակումներից Վարդենիսի (այն ժամանակ Բասարգեչարի) հերոսական ինքնապաշտպանությունը։ Քանդակագործը Ռաֆայել Եկմալյան էր, ճարտարապետը՝ Ռաֆայել Իսրայելյան։
1980-ականներին կոթողը՝ ցուլը, ադրբեջանցիների կողմից մասամբ ոչնչացվում է, հետո՝ ամբողջովին թաղվում։ Դրա հետագա վերականգնումն արգելվում է՝ ադրբեջանցիներին չբորբոքելու պատրվակով...

Իսկ տրագիկոմեդիան այն է, որ այս տարվա մայիսի 28-ին՝ Առաջին Հանրապետության օրվա առթիվ, ՀՀ ԿԳՄՍ նախարարության Պահպանության Ծառայություն ՊՈԱԿ-ը տեղադրում է այդ արձանի նկարը, գրում պատմությունն ու նշում, որ ոչնչացվել է ադրբեջանցիների կողմից, բայց քիչ անց տեքստը խմբագրում են ու ադրբեջանցիների վանդալիզմի հատվածը հեռացնում... Ողորմելիություն չի, բա ի՞նչ ա։ Երբ ամբողջ աշխարհում ադրբեջանցին իրեն ճղում է իր 2 գոմը հայերի կողմից քանդելու մասին ու մեզ վանդալ ներկայացնում, իսկ իրենց վանդալության ապացույցը կգմս կոչվածը քողարկում է...
Այսպես է խեղվում, կեղծվում և ուրացվում պատմությունը, երբ դու անգամ, քո սեփական մշակութային արժեքի մասին փաստական տվյալ գրելու իրավունքից զրկվում ես, դառնում թուրքի վանդալիզմը կոծկող ու ծիծաղելի վիճակում հայտնվելով գրում, որ՝ «Ցավոք, 80֊ականներին կոթողը մասամբ ոչնչացվել է...»։

ժաննաաանդրեասյաններն ու դրա պես նժդեհատյացները Հայաստանը ամենաշատ ատողներն են։ Հայաստանից աշխատավարձ ստացող, բայց Հայաստանի պատմությունը կեղծողներն են...»։

Ամենից շատ դիտված

09:01 Սասուն Միքայելյանի բիզնես «հանճարը». գազալցակայանն իբր վնասով է աշխատում
16:03 Գետնին գցեց ու քաշ տվեց քարերի վրայով. Սասունցի Դավիթ կայարանի մոտ հարձակվել են բլոգեր Նարե Հովսեփյանի վրա
21:45 «Հայփոստի» տնօրենը ստանում է ամսական 10,000 դոլար աշխատավարձ. իսկ գիտե՞ք՝ որտեղից իմացանք
16:08 Ով Նիկոլ Փաշինյանին թթու խոսք չի ասում, իր գույքը չեն ստուգում․ Քոչարյան
18:06 Իմ ղեկավարության ընթացքում «Հայփոստ»-ի ֆինանսական արդյունքը բարելավվել է շուրջ 900 միլիոն դրամով. Շուշան Ալեքսանյան
10:05 Խոշոր միջոցների հաշվին կասկածելի եղանակով իրականացրել է չհիմնավորված գնում․ Դեմոյան
15:48 Անահիտ Կիրակոսյանն ու նախկին ամուսինը՝ Արտակը, հուզվել են դստեր և որդու պարի ժամանակ
10:37 Քեռին լավ ա․ իսկ Ձեր ամուսինը ո՞նց ա, տիկին Գրիգորյան․ Սարգսյան
12:44 Ես շատ ցավում եմ Մարտի 1-ի զոհերի համար, էդ օրվա համար․ Քոչարյան
14:10 Չենք հանդուրժում այլևս․ Աննա Հակոբյան

Ձեզ գուցե հետաքրքրի