copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 16:47 16-08-2025

Թրամփն ասել է, թե որն է ուկրաինական հակամարտությունը կարգավորելու լավագույն ձևը

Սպիտակ տան ղեկավարը պատմել է ուկրաինական ճգնաժամի կարգավորման շուրջ իր բանակցությունների մասին։

Բոլորը եկել են այն եզրակացության, որ ուկրաինական ճգնաժամին վերջ տալու լավագույն ձևը ուղղակիորեն խաղաղության պայմանագիր կնքելն է, այլ ոչ թե պարզապես հրադադարի մասին համաձայնագիրը:

Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Truth Social սոցցանցում՝ մեկնաբանելով իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը, ինչպես նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու, եվրոպական առաջնորդների և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ բանակցությունները։

«Հիանալի և շատ հաջող օր Ալյասկայում։ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը շատ լավ է անցել», - այսպես է բնութագրել Թրամփը Ալյասկայում Ռուսաստանի նախագահի հետ բանակցությունները:

Պուտինի հետ գագաթնաժողովին Թրամփի պատվիրակության կազմում ընդգրկվել է 16 մարդ. ԶԼՄ
ԱՄՆ նախագահը նշել է, որ գիշերը հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու, ինչպես նաև եվրոպական տարբեր առաջնորդների և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ։

Թրամփը հայտնել է, որ Զելենսկին օգոստոսի 18-ին կժամանի Վաշինգտոն՝ իր հետ բանակցությունների։
«Եթե ամեն ինչ ստացվի, մենք հանդիպում կնշանակենք նախագահ Պուտինի հետ։ Հնարավոր է, որ դա կփրկի միլիոնավոր մարդկանց կյանքեր: Շնորհակալություն այս հարցում ձեր ուշադրության համար»,- նշել է ԱՄՆ նախագահը։

Ամենից շատ դիտված

12:38 Գյումրիում սպանված 26-ամյա բժիշկը կինեզոթերապևտ էր․ մայրն ու քույրը նույնպես բժիշկ են․ նոր մանրամասներ
15:09 Սպանված բժշկի հայրը վերակենդանացման բաժանմունքում է, նրան վիրահատել են. նոր մանրամասներ
10:00 Ամուսնացած է Անելիայի, գրանցված Մարիամի հետ
21:26 ԲԿ-ի շահույթը 130 մլն-ով նվազել է, բայց դա Նարեկ Զեյնալյանի վրա չի ազդում
17:56 Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. քաղաքագետ
16:19 Ջերմուկի պատերազմի օրը Հայաստանի կառավարությունը Երևանում տոնում է հեծանվավազքի առաջնությամբ
23:28 Հովհաննես Գաբրիելյանը փորձում է պատմական ռեկորդ սահմանել՝ անցնելով Սևանա լիճը երկարությամբ
11:10 Լաս Վեգասում հայ կինը ամուսնու հեռախոսը նայելուց հետո ապտակել է նրան. կնոջը ձերբակալել են և կարող են արտաքսել
18:00 Երբ գիտական վաստակը առոչինչ է «յուրային լինելու» առջև. 2 տարվա լռությունը խախտած բակունցագետը՝ Գորիսի համալսարանում իր նկատմամբ հաշվեհարդարի մասին
19:56 Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. քաղաքագետ