copy image url
Արտաքին 11 ամիս առաջ - 16:18 08-08-2025

Լուկաշենկոն պատրաստ է Մինսկում Թրամփ-Պուտին-Զելենսկի հանդիպում կազմակերպել

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ամերիկյան Time ամսագրին տված հարցազրույցի ընթացքում հաստատել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու եռակողմ բանակցությունները կազմակերպելու պատրաստակամությունը, հաղորդում է ԲելՏԱ-ն։

Լուկաշենկոն կարծում է, որ նման բանակցություններին անհրաժեշտ է մանրակրկիտ նախապատրաստվել։ Նա նաև կարծիք է հայտնել, որ նման բանակցությունները կարելի է անցկացնել Մինսկում։ Նրա խոսքերով՝ Պուտինը ուրախ կլիներ հանդիպել Թրամփին Բելառուսի մայրաքաղաքում։ Թրամփն էլ գոհ կլիներ այդ հանդիպմամբ, ընդգծել է Լուկաշենկոն։

Սակայն լրագրողը կասկած է հայտնել, թե արդյոք հնարավոր է այդ հանդիպումը կազմակերպել հրադադարից առաջ։

«Ճիշտ է, պետք է նախապես պատրաստվել: Կցանկանա՞ք՝ ես կստանձնեմ դա... Ես պատրաստ եմ դա ստանձնել, նախապատրաստել այդ հանդիպումը։ Հանուն խաղաղության։ Եկեք սկսենք նախապատրաստվել, բայց կտեսնեք՝ ինչպես կվարվի Զելենսկին։ Նա կդիմադրի՝ «Ես կտրականապես դե՛մ եմ»», - ասել է Լուկաշենկոն։

Time-ի թղթակիցը նույնպես համաձայնել է, որ Վլադիմիր Զելենսկին չի գա Մինսկ բանակցությունների։

Սակայն Բելառուսի նախագահը նկատել է. «Իսկ ի՞նչ է նրան արել Մինսկը։ Մինսկը նրան բարին է ցանկանում ավելի շատ, քան որևէ այլ վայր»։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում