Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 9 ամիս առաջ - 13:10 08-08-2025

Մհեր Ենոքյանը կմնա ազատության մեջ․ դատախազության և տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի բողոքները մերժվել են

Առանձնակի դաժանությամբ համակուրսեցու սպանության համար ցմահ դատապարտման ենթարկված Մհեր Ենոքյանը, որը պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել, կշարունակի մնալ ազատության մեջ։

Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Գլխավոր դատախազության և տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի վերաքննիչ բողոքները՝ Մհեր Ենոքյանի պայմանական վաղաժամկետ ազատման որոշման դեմ։

Հիշեցնենք՝ հուլիսի 23-ին հայտնի դարձավ, որ ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել։

Մհեր Ենոքյանն ազատ է արձակվել 29 տարի անազատության մեջ գտնվելուց հետո։

Ենոքյանին մեղադրանք էր առաջադրվել իր համակուրսեցի Իոսիֆ Աղաջանովին սպանելու համար։

Նա 1996 թվականի նոյեմբերի 29-ին դատապարտվել էր մահապատժի։

Ըստ դատավճռի՝ հանցագործությունը Ենոքյանը կատարել է ընկերոջ՝ գյուղատնտեսական ինստիտուտի ուսանող Արամ Հարությունյանի հետ, վերջինիս տանը: 2003 թվականին, երբ մահապատիժը Հայաստանում վերացել էր, Մհեր Ենոքյանը դատապարտվել էր ցմահ ազատազրկման։