Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 18:00 30-07-2025

Դատավորներին իշխանությունն է նշանակում, ոնց կարող են անկախ լինել․ հարցում

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունու որոշմամբ Հրայր սարկավագ Հակոբյանը ազատ է արձակվել։

Նաև հայտնի է, որ չի հաստատվել Հրայր սարկավագի մասնակցությունը ենթադրյալ հեղաշրջմանը, ահաբեկչությանը։ Հրայր սարկավագի նկատմամբ ընտրվել է երկու խափանման միջոց՝ բացակայելու արգելք, վարչական հսկողություն։

Հիշեցնենք, որ Հրայր սարկավագ Հակոբյանին մեղադրանք էր առաջադրվել ահաբեկչության նախապատրաստում և իշխանության յուրացում հոդվածներով։ Նշենք, որ նա կալանավորվել էր երկու ամսով։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով Հայաստանում անկախ դատավորներ կա՞ն»։

Հարցվածների մեծ մասը նշեց, որ դա հնարավոր չէ, որոշներն էլ ասացին, որ կարող է լինել։
«Հայաստանում ոչ մի անկախ բան չկա», - պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ իշխանության կողմից նշանակած մարդիկ են, չեն կարող անկախ լինել։
«Չէ, որովհետև նշանակովի են։ Իշխանության նշանակած մարդիկ են»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ նման բան հնարավոր չէ։
«Չեմ կարծում, անկախ ոնց կլինեն։ Պետության կողմից նշանակված մարդիկ են»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում