copy image url
Ավելին 11 ամիս առաջ - 19:58 29-07-2025

Թուրքիան անտառային հրդեհների մշտադիտարկման համար օգտագործում է անօդաչու թռչող սարքեր

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավրության նիստից հետո անդրադարձել է երկրում բռնկված անտառային հրդեհներին։ Ըստ Էրդողանի՝ սույն թվականին բռնկված անտառային հրդեհների 96%-ը մարդածին են եղել։

Սույն թվականի հունիսի 1-ից ի վեր հրդեհային իրավիճակ ստեղծելու մեջ մեղադրվում է 149 կասկածյալ, որից 38-ը՝ ձերբակալվել է, իսկ 61-ը՝ գտնվում է դատական ​​վերահսկողության տակ։

Թուրքիայի նախագահ նշել է, որ 27 ուղղաթիռ, 105 ուղղաթիռ, 6000 ջրցան մեքենա է տեղակայվել համապաստախան վայրերում։ Անտառները հսկվում են 24/7 ռեժիմով՝ անօդաչու թռչող սարքերով և դիտաշտարակներով։

Ըստ Էրդողանի՝ Թուրքիան այն երկու երկրներից մեկն է, որն անտառային հրդեհների մշտադիտարկման համար օգտագործում է անօդաչու թռչող սարքեր։

Ermenihaber