copy image url
Ներքին 11 ամիս առաջ - 11:10 29-07-2025

Այս ուսումնական տարվանից կսկսենք ուսուցիչների առանձին ընդունելություն․ նախարար

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․

«Սիրելի ուսուցիչներ,

Այս գարնանից առանձին ընդունելություն նախատեսեցինք սովորողների համար, և այդ ժամանակից ի վեր պարբերաբար դիմում եք, որպեսզի ուսուցիչներն էլ ունենան այդ հնարավորությունը։

Կարծում եմ՝ կարևոր է, որ այդ ուղիղ կապն ու պարբերական հարթակը լինի։ Թե ձեզ համար, թե ինձ՝ որպես նախարարի։

Ուստի այս ուսումնական տարվանից կսկսենք նաև ուսուցիչների առանձին ընդունելություն։ Ընդ որում, կարող են դիմել և գրանցվել նաև մարդիկ, որ դեռ ուսուցիչ չեն աշխատում, բայց նման ցանկություն ունեն։

Ընդունելությունը կանենք յուրաքանչյուր հինգշաբթի, 15:00-17:00, սկսած օգոստոսի 21-ից։ Խնդրում եմ նախապես գրանցվել՝ գրելով [email protected] հասցեին»։

Ամենից շատ դիտված

22:30 Քոչարյանը 2-րդ անգամ է արհամարհում ընտրողին ու թուլացնում դաշինքի դիրքերը
22:19 Իշխանությունը՝ ՔՊ-ին, ազատությունը՝ աներ Վարդան Ղուկասյանի՞ն. խոսակցություններ Գյումրիից
17:43 Սնունդ, ջուր, համազգեստ և վարորդներ չկան․ ահազանգ Կապանի զորամասերից մեկից
13:30 Պատերազմի սկզբից ի վեր Պուտինի վարկանիշը կտրուկ իջնում է. ինչ թվեր են հրապարակվել
14:23 Սենսացիոն որոշում Թուրքիայում. Բենիամին Նեթանյահուին և ևս 34 պաշտոնյայի սպառնում է ցմահ ազատազրկում
14:45 Հեքիաթային հանգիստ. Հռիփսիմե Հակոբյանը որդիների հետ մեկնել է Դիսնեյլենդ
16:53 Երևանում բախվել են ուսումնական Toyota-ն, Nissan-ը, Lada-ն և բեռնատարը․ կան վիրավորներ
18:36 2 ոստիկան է ձերբակալվել 3 տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու համար
16:43 Կոմունալները ամսվա մեջ 3 անգամ լինի. Ռաֆայել Երանոսյանի արձագանքը իրեն քննադատողներին
18:43 Ավագանու ՔՊ-ական անդամը դարձել է Արթիկի նոր փոխքաղաքապետ