copy image url
Ներքին 11 ամիս առաջ - 12:55 28-07-2025

Ջերմուկի ուղղությամբ բանակային դիրք չեն գրավել. ՊՆ-ից պարզաբանում են

Ի պատասխան ԶԼՄ հարցումների

Մամուլում և սոցցանցերում շրջանառվող այն տեղեկությունները, թե իբր «Ջերմուկի ուղղությամբ բանակային դիրք է գրավվել», չեն համապատասխանում իրականությանը:

Հորդորում ենք զերծ մնալ կեղծիք և ապատեղեկատվություն տարածելուց, հատկապես որ պաշտպանության նախարարությունը լրագրողական առաջին իսկ հարցմանն ի պատասխան հերքել է այդ տեղեկությունը:

Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ից։