Սյունիքի մարզի Կապան քաղաքի մի շարք հասցեներում հուլիսի 28-ի ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից՝ բնակիչներին խնդրելով չանհանգստանալ։