copy image url
Ներքին 11 ամիս առաջ - 23:08 25-07-2025

Վարդան Ղուկասյանը վախեցա՞վ ՔՊ-ականներից. Գյումրիում Վարդավառը կնշեն

Առավոտից քննարկվում էր Գյումրիի ավագանու «Իմ հզոր համայնք» խմբակցության ղեկավարի հայտարարությունը։

Մխիթարյանի այս հայտարարությունը հրապարակվեց Գյումրիի քաղաքապետարանի պաշտոնական էջում, հետո ՔՊ-ի ճնշումների ֆոնին հեռացվեց։

Oragir.News-ը ներկայացնում է Ռուբեն Մխիթարյանի հայտարարությունը.

«Սիրելի հայրենակիցներ: Այս տարի Գյումրու քաղաքապետարանի հետ պլանավորել էինք Քրիստոսի Պայծառակերպության տոնը և Վարդավառը նշել մեծ շուքով ու յուրահատուկ լուծումներով, որը զբոսաշրջիկների մեծ հոսք կապահովեր Գյումրի: Սակայն հաշվի առնելով Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանի քաղաքական բանտարկությունը և համարելով քրիստոնեական սույն տոնը տվյալ ժամանակահատվածում առանց մեր սրբազանի ներկայության տոնելը անպատեհ և հավատավոր հոտին ոչ վայել, մենք որոշել ենք զերծ մնալ Գյումրու Վարդանանց հրապարակում Վարդավառի մեծ միջոցառում կազմակերպելուց: Մեր համաքաղաքացիներին և Գյումրիի հյուրերին հորդորում ենք մասնակցել Քրիստոսի Պայծառակերպության տոնի Սուրբ պատարագին հայրաքաղաքի եկեղեցիներում, իսկ Վարդավառը տոնել բակերում և թաղերում այնպես, ինչպես եղել է միշտ: Աստված պահապան Միքայել և Բագրատ սրբազաններին: Ազատություն հոգևոր հայրերին»։

Ռուբեն Մխիթարյանի հայտարարությունը դուր չէր եկել ՔՊ-ականներին։ Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցության քարտուղար Քնարիկ Հարությունյանը ՀԺ-ի հետ զրույցում շատ էմոցիոնալ էր արտահայտվել.

«Որևէ մեկն իրեն իրավունք չի կարող վերապահել խլել երեխաներից և գյումրեցիներից տոնը՝ սեփական քաղաքական նկրտումներից և ձգտումներից ելնելով»,-հայտարարել է Հարությունյանը։

ՔՊ խմբակցության քարտուղարը հորդորել էր նաև, որ Գյումրիի քաղաքապետարանը անցնի գործի և սկսի Վարդավառի տոնի նախապատրաստական աշխատանքները:

Մի քանի ժամ անց Ռուբեն Մխիթարյանի հահյտարարության փոխարեն` Գյումրիի քաղաքապետարանի պաշտոնական էջում այս հայտարարությունը տարածվեց.

«Գյումրիի քաղաքապետարանը` հարգելով Գյումրիի ավագանու «Իմ հզոր համայնք» խմբակցության ղեկավար Ռուբեն Մխիթարյանի առաջարկությունը, որը պայմանավորված է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանի կալանավորման հանգամանքով, այս տարի վարդավառը տոնել համեստ ձևաչափով, միևնույն ժամանակ տեղեկացնում է, որ Վարդավառին նվիրված միջոցառումները կկայանան Վարդանանց հրապարակում։ Տոնն այս տարի ևս կպահպանի իր հոգևոր և ազգային խորհուրդը՝ չնայած կազմակերպվող միջոցառումները լինելու են ոչ մեծ շուքով։ Վարդավառի միջոցառումները կմեկնարկեն հուշարձանների լվացման արարողությամբ՝ որպես մաքրության, հարգանքի և նորոգման խորհրդանիշ։ Հաշվի առնելով մեր քաղաքի բնակչության սպասումները՝ կկազմակերպվեն մի շարք ժամանցային ծրագրեր, կկատարվի ջրօրհնեքի արարողություն՝ նվիրված Տիրոջ պայծառակերպությանը։ Ջրցան մեքենաները կապահովեն ջրի մատակարարում, որպեսզի մասնակիցները լիարժեք ներգրավվեն ջրախաղերին։ Այդ օրը Վարդանանց հրապարակում և հարակից տարածքներում ամբողջ օրվա ընթացքում կգործեն շատրվանները»։

Փաստն այն է, որ Վարդան Ղուկասյանը վախեցավ ՔՊ-ականներից. Գյումրիում Վարդավառը կնշեն։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից