copy image url
Ավելին 1 տարի առաջ - 12:27 23-07-2025

 Pepsi-ն ներկայացրել է «առողջ» կոլա՝ 20 տարի անց առաջին անգամ փոխելով բաղադրատոմսը

Pepsi ընկերությունը ներկայացրել է նոր՝ առողջարար տարբերակ իր հայտնի կոլայից՝ Pepsi Prebiotic Cola անունով։ Սա առաջին անգամն է վերջին 20 տարում, երբ փոխվում է ընկերության դասական բաղադրատոմսը։

Նոր ըմպելիքը պարունակում է ընդամենը 5 գրամ շաքար, արհեստական քաղցրացուցիչներ և 3 գրամ պրեբիոտիկ մանրաթել։ Ըստ արտադրողի՝ այս մանրաթելերը նպաստում են մարսողական համակարգի և աղիքների առողջությանը, աջակցում են իմունային համակարգին, բարելավում են տրամադրությունը և նպաստում ընդհանուր բարեկեցությանը։

Pepsi-ի այս քայլը բխում է առողջարար գազավորված ըմպելիքների շուկա մուտք գործելու ռազմավարությունից, հատկապես այն պայմաններում, երբ վերջին տարիներին նման ապրանքների պահանջարկը սկսել է նվազել։

Pepsi Prebiotic Cola-ն շուտով հասանելի կլինի երկու համով՝ բնօրինակ և բալի-վանիլային։
Սոցիալական ցանցերում արձագանքն արդեն հնչում է պարզ ու հստակ. «Մենք ուզում ենք սա»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում