copy image url
Ներքին Խոսք 10 ամիս առաջ - 23:20 20-07-2025

Առաջիկա ընտրություններն այլևս ոչ լեգիտիմ են․ Պետրոս Մակեյան

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Առաջիկա ընտրություններն այլևս ոչ լեգիտիմ են

Մայիսի 7-ին ԱԺ-ում վարչապետի աթոռը զբաղեցրած անձի խուլիգանական պահվածքը՝ համեմված ընդդիմախոսների նկատմամբ ահաբեկչությամբ՝ ԱԱԾ-ի պադվալներում փակելու ոռնոցով, հաջորդող երկու ամիսներին Հայաստանում ձևավորվեց նոր իրողություն, այն է՝ ավարտվեց իմիտացիոն ժողովրդավարության շրջանը և սկսվեց տոտալիտար ռեժիմի բացահայտ դրսևորումները։ Այն սկսվեց եկեղեցու դեմ փողոցային բառապաշարով և «ուժայինների» կողմից Վեհարանի վրա հարձակումով։ Իշխանությունների ձևակերպմամբ, կանխվեց «հոկտեմբերի 27», մեկուսացվեցին սրբազանները, այնուհետև ձերբակալվեց Սամվել Կարապետյանը՝ «մեր ձևով պայքարելու» արտահայտության համար, Ազգային ժողովում ոհմակով հարձակվեցին Ա․ Սարգսյանի վրա։ Նիկոլը մոռացել է, որ հաբռգած, անվերահսկելի իշխանությունների դեպքում, մտահոգ ու մտածող մարդիկ փորձելու են նրանց դեմ պայքարի իրենց ձևերը գտնեն։

Վերոշարադրվածից հետևում է, որ առաջիկա ընտրություններն այլևս ոչ լեգիտիմ են, որովհետև Հայաստանում ձևավորվել է ահաբեկչության ու վախի միջավայր, որտեղ չի կարող տեղի ունենալ ժողովրդավարական ընտրություններ։

Հ․ Գ․ Ընտրությունները ոչ լեգիտիմ են լինում ոչ միայն վարչական ռեսուրսների չարաշահմամբ, ընտրակաշառքի առկայությամբ, քրեական տարրերի ակտիվ դերակատարմամբ, վերջնաարդյունքում՝ թվանկարչությամբ, այլև հասարակության մոտ վախի ու ահաբեկչության միջավայրի առկայությամբ։

Հ․ Գ․ Սրբազան Միքայել Աջապահյանի և Ռուբեն Հակոբյանի դեմ հարուցված քրեական գործերը հիշողությամբ տեղափոխեցին 2010թ-ը, երբ Շիրակի մարզում հանդիպումների ժամանակ գյուղացիներից մեկը բարձրաձայնեց, որ սրանց (իշխանությունների) հարցը միայն զենքով է հնարավոր լուծել։ Այդ մարդու նկատմամբ փորձեցին քրեական վարույթ նախաձեռնել, ես հանդես եկա հայտարարությամբ՝ «․․․ Հայաստանի յուրաքանչյուր երկրորդ բնակիչն է այդպես մտածում և ուրեմն բոլորի նկատմամբ քրեական գործ հարուցեք․․․», իշխանություները հրաժարվեցին խայտառակ, վտանգավոր գործելաոճից, ինչը, ցավոք, օրվա իշխանություններն անամոթաբար շարունակում են, այն էլ սրբազանի նկատմամբ»։

Ամենից շատ դիտված

09:00 ՀՀ-ՌԴ փոխադարձ «հարվածները» տեղափոխվում են փողոց․ բողոքի ակցիա՝ ՌԴ դեսպանատան դիմաց
20:00 Թվերի հսկայական անհամապատասխանություն և խախտումներ. Oragir.News-ը բացահայտում է ընտրական կեղծիքները
19:19 Իմ արքայադուստր, հպարտ քեռի. երգիչ Անդրեի քրոջ դուստրն ավարտել է դպրոցը
22:44 ՔՊ-ականների կողմից Արթիկում ծեծված քաղաքացին բողոքը հետ է վերցրել, պնդում է, որ այլևս բողոք չունի
21:43 Սա այն դեպքն էր, երբ հաղթանակը հայտարարվեց «պանիխիդայի» դեմքով. Ռոբերտ Քոչարյան
00:00 Ստացվում է՝ բախտներս բերեց. եթե Անուշ Սեդրակյանը դառնար ընդդիմադիր պատգամավոր, ողջ ԵՊՀ-ն կփակեին. Հայրապետյան
22:37 ԿԸՀ–ն ամփոփել է 637 ընտրական տեղամասերի քվեարկության վերահաշվարկի արդյունքները
18:39 Դեռ երկար կտեսնեք ինձ սթրեսի մեջ. Էլիզի խոստովանությունն ու լացակումած աչքերը
21:06 45-ամյա վարորդը «UAZ»-ով սարում կողաշրջվել է․ փրկարարները գտել են նրա մարմինը
22:17 Կիրանցում քվեարկության իրական պատկերը բացահայտած կինը ազատվել է աշխատանքից