copy image url
Ներքին 1 տարի առաջ - 12:32 14-07-2025

«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանապետի բանավոր ցուցումով օրենքով գող Մեհրաբ Քալաշովի մուտքը Հայաստան չի արգելվել. shamshyan.com

Հուլիսի 9-ին «Զվարթնոց» օդանավակայանով Հայաստան է ժամանել օրենքով գող Մեհրաբ Քալաշովը:

Վերջին տարիներին Կառավարության կողմից ակտիվ պայքար է տարվում քրեական ենթամշակույթի դեմ, որի մեջ է մտնում նաև օրենքով գողերի մուտքի արգելումը Հայաստան, նրանց կողմից գողական բարքերի տարածումը կանխելը, մինչդեռ Մեհրաբ Քալաշովին «Զվարթնոց» օդանավակայանում, որտեղից պետք է արգելվեր նրա մուտքը Հայաստան, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի պետ Սերգեյ Մանուկյանի բանավոր կարգադրությամբ թույլատրել են մտնել Հայաստան:

Թե ինչու է Ս. Մանուկյանը ցուցում տվել, որ չխոչընդոտեն օրենքով գողի մուտքը Հայաստան, բազմաթիվ կասկածելի հարցեր է առաջացնում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված