Խորագիր 1 տարի առաջ - 21:30 11-07-2025

Խորագիր. Փաշինյան-Ալիև հանդիպումը, ԵՊՀ-ում ամեն ինչ խառնվել է իրար, ՀԷՑ-ից՝ կրկես

Oragir.News-ը ներկայացնում է «Խորագիր» հաղորդաշարը, որի ընթացքում ամփոփում ենք անցնող շաբաթը՝ անդրադառնալով ու վերլուծելով կարևոր իրադարձությունները։

Տաղավարում են Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը, քաղաքագետ, «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամ Մենուա Սողոմոնյանը։

Oragir.News-ի «Խորագիր» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալվել է քաղաքագետ Աղասի Ենոքյանը:

Հաղորդաշարի շրջանակներում քննարկվել են շաբաթվա կարևորագույն իրադարձությունները՝ Աբու Դաբիում երեկ տեղի ունեցած Փաշինյան-Ալիև հանդիպումը, որից ակնհայտ էր՝ Փաշինյանը հերթական անգամ ինչ-որ զիջումների է գնացել, ինչ զիջումների մասին կարող է լինել խոսքը և ինչ սպասել այդ ամենից:

Անդրադարձ է եղել այս շաբաթ երկրում տեղի ունեցած ձերբակալություններին և խուզարկություններին, Սամվել Կարապետյանի դեմ արշավին, ՀԷՑ-ի ազգայնացմանը, կրկեսի պետականացմանը, ԵՊՀ-ի զարգացումներին. շեշտվել է այն հանգամանքը, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ի՝ պետության բաժնեմաս ունենալուց հետո վերջիններս դուրս են եկել խոշոր հարկատուների ցուցակից:

Անդրադարձ է կատարվել նաև ուշագրավ մի շարք այլ հարցերի։

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը