copy image url
Ներքին 1 տարի առաջ - 15:00 10-07-2025

Իշխանությունը ճնշումներով, շանտաժով փորձում է ցուցմունքներ կորզել Շիրակի թեմի առաջնորդի դեմ

Oragir.News-ի տեղեկություններով` իշխանությունը ճնշումներով, շանտաժով փորձում է ցուցմունքներ կորզել Շիրակի թեմի առաջնորդի դեմ։

Իշխանությունը Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ հարուցված գործը փորձում է ներկայացնել որպես իրավական գործընթաց` բացառելով քաղաքական դրդապատճառները։
Սրբազանի աջակիցների նկատմամբ ճնշումներ են իրականացվում։ Մեր տեղեկություններով երկու կալանավորված կին կա։

Ընդ որում նրանցից մեկը 3 անչափահաս երեխաների մայր է, նրա նկատմամբ խափանման միջոց կիրառվել է 2 ամսյա տնային կալանքը։ Մյուս կինը ևս 2 ամսով կալանավորվել է։

Հունիսի 27-ին առաջնորդարանում խուզարկության օրը ևս Միքայել Սրբազանի աջակիցներին մեկին բերման էին ենթարկել, ժամեր հետո ազատ արձակել։

Հիշեցնենք, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը երկու ամսով կալանավորվել է։ Միքայել Սրբազանի նկատմամբ Քրեական գործը հարուցվել է «Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով, որը ենթադրում է իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր անել»:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել