Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Միտք 1 տարի առաջ - 23:54 08-07-2025

Եկեղեցին հայոց վերջին հենասյունն է, որը պետք է քանդի Ադրբեջանը Փաշինյանի ձեռքով. Թաթոյան

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ ՀՀ կառավարության ղեկավարի սկսած «խաղի» վերջնանպատակը, ըստ էության, ուղղված է քրիստոնեության դեմ։ Այո, այն իրականում դուրս է Եկեղեցու անձերի խնդրից, այն արդեն դուրս է եկել սոսկ Հայոց Եկեղեցու մակարդակից, ինչքան էլ ՔՊ կուսակցության ղեկավարն ու ՔՊ տարբեր պատգամավորներ փորձեն հակառակը համոզել, դա պարզից էլ պարզ է։

Իրավիճակի ու հրապարակային աղբյուրների վերլուծությունը ցույց է տալիս, որ այս արշավը եկեղեցու դեմ տեղավորվում է Հայաստանի զավթման ադրբեջանական պետական ծրագրի շրջանակներում, հետեւաբար նպատակների սկզբնաղբյուրները, իրական շարժառիթները պետք է փնտրել այդտեղ։

Ակնհայտ տպավորություն է, որ Հայ Առաքելական Եկեղեցին հայոց վերջին հենասյունն է, որը պետք է քանդի Ադրբեջանը Նիկոլ Փաշինյանի ձեռքով՝ առաջ տանելու համար «արեւմտյան Ադրբեջանի» զավթողական ծրագիրը, որը ենթադրում է, որ ոչ միայն Հայաստանի տարածքն է «ադրբեջանական», այլեւ «հարյուր հազարավոր, այսպես կոչված, փախստականներ պետք է բնակություն հաստատեն Հայաստանում»։ Սա, իրականում, հումանիտար շղարշի ներքո Հայաստանի զավթման ադրբեջանական պետական ծրագիր է:

Այս համատեքստում է տեղավորվում և առնվազն հարցեր է առաջացնում այն, որ մայիսի 22-ին Կովկասի մուսուլմանների գրասենյակի նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն ուղիղ հայտարարել է, որ «հայկական եկեղեցին մեծ ապառնալիք է ներկայացնում Հայաստանին հարեւան տարածաշրջանային բոլոր երկրների համար»։

Հետաքրքիր է, որ այս հայտարարությունն այդպես էլ անպատասխան մնաց ՀՀ վարչապետի կամ պետական որևէ մարմնի կամ պաշտոնյայի կողմից: Փոխարենը, այդ հայտարարությունից անմիջապես հետո ՀՀ վարչապետը մայիսի 29-ից սկսեց սաստիկ եկեղեցահալած քաղաքականություն` զուգորդված ատելության ու վիրավորանքների արշավով:

Սա բնույթով արդեն հակաքրիստոնեական արշավ է, քանի որ ինքնին քրիստոնեությունը խաղաղության, հանդուրժողականության ու համերաշխության մասին է, իսկ այն, ինչ անում է ՀՀ վարչապետը և ՔՊ կուսակցության որոշ պատգամավորներ ակնհկայտ հակաքրիստոնեական մեթոդներ են:

Խաղաղությունը բոլորիս համար բարձրագույն արժեք է, մենք ուզում ենք ապրել խաղաղ ու ապահով երկրում, բայց այն, ինչ անում է ՀՀ վարչապետը, պառակտման ու թշնամանքի, հալածանքի մասին է, իսկ այդպես խաղաղության չեն հասնում, դա միայն աղետ է բերում` խաթարելով մեր ներքին կայունությունն ու պետականության հիմքերը, խարխլելով անվտանգությունը»:

Ամենից շատ դիտված

21:45 «Հայփոստի» տնօրենը ստանում է ամսական 10,000 դոլար աշխատավարձ. իսկ գիտե՞ք՝ որտեղից իմացանք
16:03 Գետնին գցեց ու քաշ տվեց քարերի վրայով. Սասունցի Դավիթ կայարանի մոտ հարձակվել են բլոգեր Նարե Հովսեփյանի վրա
16:08 Ով Նիկոլ Փաշինյանին թթու խոսք չի ասում, իր գույքը չեն ստուգում․ Քոչարյան
18:06 Իմ ղեկավարության ընթացքում «Հայփոստ»-ի ֆինանսական արդյունքը բարելավվել է շուրջ 900 միլիոն դրամով. Շուշան Ալեքսանյան
20:00 Ապօրինի միգրանտներին Հայաստան ուղարկելու հնարավորությունը պետք է անհապաղ մերժվի․ քաղաքագետ
22:55 Թուրք խոհարարը ՀՀ ԱԺ նախագահին հրավիրել է Ադանա՝ քաբաբ ուտելու
15:48 Անահիտ Կիրակոսյանն ու նախկին ամուսինը՝ Արտակը, հուզվել են դստեր և որդու պարի ժամանակ
17:07 40 օր առանց Ալետայի․ Նորայր Նիկոյանը հրապարակում է արել քրոջ մահից հետո
14:10 Չենք հանդուրժում այլևս․ Աննա Հակոբյան
23:18 Կյանքից հեռացել է «Նաիրի» և «Էրեբունի» ԲԿ-ների հիմնադիր Հարություն Քուշկյանի մայրը