copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 18:38 07-07-2025

Թեհրանը պատրաստ է վերսկսել Վաշինգտոնի հետ բանակցությունները. Փեզեշքիան

Իրանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Միացյալ Նահանգների հետ, սակայն կա վստահության խնդիր։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ամերիկացի լրագրող Թաքեր Կառլսոնին տված հարցազրույցում, որը հրապարակվել է նրա YouTube-յան ալիքում։

«Ես հավատացած եմ, որ մենք հեշտությամբ կարող ենք լուծել ԱՄՆ-ի հետ մեր տարաձայնությունները և հակասությունները երկխոսության և բանակցությունների միջոցով»,- ասել է Փեզեշքիանը։

Նա հավելել է, որ միջազգային օրենքը հիմք կհանդիսանար համաձայնագրի համար, որով կհարգվեին իրանցի ժողովրդի իրավունքները, սակայն, ըստ Փեզեշքիանի, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ոչնչացրեց դիվանագիտական ջանքերը։ «Մենք խնդիր չենք տեսնում բանակցությունների վերսկսման մեջ: Բայց մինչ այդ պետք է հիշեցնեմ, որ ոչ միայն իմ երկրի, այլև ամբողջ տարածաշրջանի դեմ սիոնիստական վարչակարգի՝ Իսրայելի վայրագությունների պատճառով մենք այժմ կանգնած ենք ճգնաժամի առաջ, մարդիկ կանգնած են ճգնաժամի առջև, որը պետք է հաղթահարեն….»,- ասել է Իրանի նախագահը՝ հիշեցնելով, որ իսրայելական հարվածներից բազմաթիվ անմեղ մարդիկ են զոհվել։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից