copy image url
Ներքին 1 տարի առաջ - 12:25 05-07-2025

Վանաձորի «Սաունա» հյուրանոցում ազատ տեղ չլինելու պատճառով «Կառատեիստ Արսեն»-ը վիճաբանել ու հայհոյել է հյուրանոցի մենեջերին. shamshyan.com

Հունիսի 30-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 17։35-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տարոնի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վանաձոր քաղաքի Դեմիրճյան փողոցի 1/1 հասցեում գործող «Սաունա» հյուրանոցային համաիրում վիճաբանություն է տեղի ունեցել։

Օպերատիվորեն նշված հյուրանոց մեկնած ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողներին Լոռու մարզի բնակիչ 53-ամյա Արմինե Մ․-ն հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 15։20-ի սահմաններում, «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով 3 անձ մոտեցել են վերը նշված հյուրանոց, որոնցից մեկին ինքը ճանաչում է՝ որպես «Խիմզավոդ» թաղամասի բնակիչ՝ «Կառատեիստ Արսեն», իսկ վարորդին և նրանց հետ գտնվող երրորդ անձին, ով եղել է ակնհայտ անչափահաս տղա երեխա, ինքը չի ճանաչել։ Արսենը հուլիսի 1-ին 12 հոգու համար ազատ տեղ չլինելու պատճառով իր հետ վիճաբանել և իր ու ընտանիքի անդամների հասցեին մոտ 10 րոպե տևողությամբ հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանքներ։

Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները պարզել են, որ «Կառատեիստ Արսեն»-ը հանդիսանում է Լոռու մարզի բնակիչ 41-ամյա Արսեն Փ․-ն և ձեռնարկվում են միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Տարոնի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից