copy image url
Ներքին 1 տարի առաջ - 23:15 04-07-2025

Լոռու մարզում սնկային թունավորում ախտորոշմամբ ընտանիքի 3 անդամներ տեղափոխվել են հիվանդանոց

Ըստ SHAMSHYAN.com-ի տեղեկությունների՝ հուլիսի 2-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 02։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տարոնի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «Սնկային թունավորում» ախտորոշմամբ Բարեկամության փողոցի տներից մեկից շտապօգնության խումբը «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխել 3 քաղաքացու։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ օպերատիվորեն հիվանդանոց մեկնած ոստիկանության Տարոնի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ բուժօգնության տեղափոխվածներն են Լոռու մարզի բնակիչներ 65-ամյա Կամո Ք․-ն, 60-ամյա Կարինե Թ․-ն և 35-ամյա Լիաննա Գ․-ն։

Արդեն հիվանդանոցում Կամո Ք․-ն ոստիկաններին հայտնել է, որ ինքը, կինը և Լիաննա Գ․-ն «Սնկային թունավորում»-ը ստացել են հուլիսի 1-ին իր կողմից իրենց տան հարակից անտառից հավաքած սունկը պատրաստելու և ուտելու հետևանքով։

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները