Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Միտք 11 ամիս առաջ - 19:29 02-07-2025

Վարչապետի կինը կարդում է «Ֆինլանդիայի պատմությունը». Ռուբեն Վարդանյանը ՀՀ-ի համար վկայակոչում էր հենց Ֆինլանդիայի փորձը

Քաղաքագետ Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը.

Աչքովս ընկավ վարչապետի տիկնոջ տեսանյութը, որտեղ նա գիրք է կարդում երեւանյան նստարանին նստած, եւ բավականին հստակ ցույց տալիս, որ կարդում է Հենրիկ Մեյնանդերի՝ «Ֆինլանդիայի պատմությունը» աշխատանքը:

Ինքս դա չեմ կարդացել, ու չեմ կարող կռահել, թե այդ աշխատանքի հատկապես ի՞նչն է արժեվորվում, բայց նաեւ հասկանալի է, որ աշխարհաքաղաքական բալանսավորման եւ միաժամանակ պետական արդիականացմման Ֆինլանդիայի փորձը իսկապես ուսանելի է, հատկապես մեր տիպի երկրների համար:

Եվ այդ տեսանյութից ու դրանում ուշադրության ներկայացվող գրքից պարզապես հիշեցի մեկ այլ դրվագ, կապված Ռուբեն Վարդանյանի հետ:

Նրա հայտնի հեռուստահարցազրույցը, որում նա Հայաստանի համար վկայակոչում էր հենց Ֆինլաանդիայի փորձը՝ որպես իր պատկերացրած լավագույն օրինակ ու ճանապարհ, թեեւ այդ հարցազրույցից հանրային ուշադրության կենտրոնում «թողեցին» միայն Թաթարստանի վերաբերյալ հատվածը, որ նա հիշատակել էր ընդամենը որպես ծայրահեղ անելանելիության տարբերակ:

Ընդ որում, Ֆինլանդիայի մասին նրա խոսքերը հանրային մտապատկերից դուրս թողնելու հարցում շատ մեծ ջանք ներդրեց հենց իշխանությունն իր համակիրներով:

Պարզապես հիշեցի, դիտելով վարչապետի տիկնոջ տեսանյութը:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան