Ըստ էության 1 տարի առաջ - 21:30 02-07-2025

Ըստ էության․ Միքայել Սրբազանի հեղաշրջում պատրաստելն այնքան զավեշտալի է, որքան Նիկոլի հղի լինելը

Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք հոգեբան, «Հայաստան» դաշինքի անդամ Միհրդատ Մադաթյանին։

Նրա հետ խոսել ենք Հայաստանում ներկայումս տիրող քաղաքական իրավիճակի, եկեղեցու դեմ սկսած արշավի ֆոնին Բագրատ և Միքայել Սրբազաններին կալանավորելու, իշխանության «բացահայտած» հեղաշրջման պլանի արժանահավատ լինելու, Բագրատ Սրբազանի կողմից իբրև ահաբեկչության պատրաստման, նման միջադեպորում պետական կառույցների՝ հատկապես դատախազության և ոստիկանության դերի, արդարության և մի շարք այլ հարցերի շուրջ։ Նրա խոսքով՝ այդ ենթադրյալ հեղաշրջման պլանը կազմված էր անգրագետ մեկի կողմից։

«Այդ պլանը գրված էր 7-րդ դասարանի կրթությունով մի անգրագետի ձեռքով։ Կասկածում եմ, որ դա Վահագն Ալեքսանյանն է եղել․ ֆանտազիաներն այդքան էին և անվանումները նույնպես։ Այս լիրիկան բնորոշ է մի մարդու, ով 3-րդ դասարնի «Ծիտիկ-ծիտիկ» բանաստեղծությունից այն կողմ չի անցել»,- ասաց նա։

Մադաթյանի պնդմամբ՝ Բագրատ Սրբազանը ընդունակ չէր ահաբեկչություն պատրաստելու։

«Բագրատ Սրբազանն ու ահաբեկչությունն այնքան տարբեր բաներ են, ինչպես ես ու ճապոներենը, Նիկոլն ու վարչապետը։ Իսկ Միքայել Սրբազանի մասով՝ Ասել, որ Միքայել Սրբազանը հեղաշրջում էր պատրաստում զավեշտալի է այնքան, որ ասեն՝ Նիկոլ Փաշինյանը հղի է»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում