Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 11 ամիս առաջ - 11:36 01-07-2025

Երևանում և մարզերում ուժեղ քամին տանիքներ է պոկել, մեքենաներ վնասել

Հունիսի 28-ից սկսած՝ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունում մի շարք ահազանգեր են ստացվել ուժեղ քամու հետևանքով առաջացած վնասների վերաբերյալ։ Արմավիրի, Արարատի մարզից և Երևան քաղաքի մի շարք վարչական շրջաններից տեղեկություններ են ստացվել թեքված և տապալված ծառերի, ինչպես նաև շինությունների տանիքների, գովազդային վահանակների վնասման վերաբերյալ։

Փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումներն օպերատիվորեն արձագանքել են բոլոր դեպքերին՝ հետամուտ լինելով քամուց առաջացած արտակարգ դեպքերի հետևանքների արագ վերացմանը, հետագա հնարավոր վտանգների կանխմանը, բնակչության և ենթակառուցվածքների անվտանգության ապահովմանը։

Մասնավորապես՝ հունիսի 28-ին փրկարարական աշխատանքներ են իրականացվել Երևան քաղաքի Գյուլիքևխյան և Վազգեն Սարգսյան փողոցներում։ Տեղում իրականացվել են տապալված և վտանգ ներկայացնող ծառերի մասնատման, հեռացման և տարածքների սահմանազատման աշխատանքներ։

Հունիսի 30-ին բազմաթիվ ահազանգեր են գրանցվել ուժեղ քամու հետևանքով ոչ միայն Երևան քաղաքում, այլև Արմավիրի մարզի Արմավիր և Արարատի մարզի Արարատ քաղաքներում։

Փրկարար ծառայությունում գրանցվել և սպասարկվել է 14 դեպք, որից 9-ը Երևան քաղաքի Մամիկոնյանց, Անդրանիկի, Լեռ Կամսարի, Շինարարների, Նիկողայոս Տիգրանյան և Բուժաշխատողների փողոցներում, Մաշտոցի պողոտայում։

Նշված հասցեներում փրկարարներն իրականացրել են տապալված ծառերի մասնատման և հեռացման, ինչպես նաև վնասված տանիքի կառուցատարրերի ապամոնտաժման և ամրացման աշխատանքներ։

Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Մխիթար Հերացու փողոցի շենքերից մեկի տանիքը քամուց պոկվել է և ընկել կայանած ավտոմեքենաների վրա. վնասվել է 8 ավտոմեքենա:

Ահազանգով դեպքի վայր մեկնած փրկարարներն իրականացրել են մոտ 500 ք.մ. մակերեսով տանիքի, ինչպես նաև երկու շենքի շուրջ 60մ երկաթե ճաղավանդակների ապամոնտաժման աշխատանքներ։ Փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում վերացվել է վթարավտանգ իրավիճակը։

Մեկ այլ ահազանագ է ստացվել այն մասին, որ Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցում գտնվող շինության տանիքը քամու հետևանքով պոկվել և ընկել է գազի բաշխիչ կայանի վրա։

Ինժեներական տեխնիկայի օգնությամբ փրկարարներն ապամոնտաժել են շինության երկաթե կոնստրուկցիաներով տանիքը՝ մոտ 450 ք.մ. և հեռացրել գազի բաշխիչ կայանի վրայից: Ապամոնտաժման աշխատանքներին մասնակցել է 23 փրկարարական ծառայող:

Երևանյան-Բաղրամյան փողոցների խաչմերուկում փրկարարները համապատասխան կազմակերպության աշխատակիցների հետ համատեղ ուժերով ապամոնտաժել են թուլացած գովազդային վահանակը։

Արմավիրի մարզի Շենիկ բնակավայրում փրկարարները քաղաքացիների հետ համատեղ ուժերով մասնատել և տեղափոխել են 2 ծառ:

Արարատի մարզի Արարատ քաղաքում փրկարարական ստոաբաժանումների կողմց իրականացվել են տան տանիքի ամրացման աշխատանքներ։

Ըստ ստացված տեղեկատվության ուժեղ քամու հետևանքով վնասվել է 11 տրանսպորտային միջոց։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան