Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 11 ամիս առաջ - 19:52 27-06-2025

Սյունիքում 45-ամյա տղամարդը թունավորել է իր տատին և այլ անձանց, սակայն արձանագրվել է՝ որպես հանկարծամահություն. shamshyan.com

Հունիսի 25-ին ողբերգական, առեղծվածային ու սկանդալային դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կապանի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Երևանի բնակիչ 45-ամյա տղամարդը 2022 թվականի հունվարին թունավորման եղանակով սպանել է իր 83-ամյա տատին, սակայն դեպքը արձանագրվել է՝ որպես հանկարծամահություն։

Ոստիկանություն հրավիրված քաղաքացին հայտնել է, որ իր ասածները կարող են հաստատել ծնողները՝ 62-ամյա հայրը և 62-ամյա մայրը, «Կապանի» պոլիկլինիկայի տնօրեն Նարինե Գրիգորյանը, 64-ամյա ամուսինը, բարեկամուհին և տատի խնամակալը։ Տղամարդը ոստիկաններին հայտնել է նաև, որ իր նշած անձը թունավորման եղնակով սպանել է նաև այլ անձանց։

Դեպքի փաստով ոստիկանության Կապանի բաժնում «սպանություն» հատկանիշներով փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել