copy image url
Ներքին 1 տարի առաջ - 13:01 24-06-2025

Յանան առաջին հայ կին կադետն է, որն ուսանելու է Վեսթ Փոյնթում

Երևանում ԱՄՆ դեսպանատնից հայտնում են.

«Շնորհավորում ենք Յանա Սիմոնյանին Միացյալ Նահանգների Վեսթ Փոյնթ զինվորական ակադեմիա ընդունվելու կապակցությամբ։ Յանան առաջին հայ կին կադետն է, որն ուսանելու է Վեսթ Փոյնթում և ուսումնառությունն այնտեղ կավարտի 2029թ․։

Այս հեղինակավոր հաստատություն ընդունվելը խոսում է նրա բացառիկ ունակությունների և Միացյալ Նահանգների ու Հայաստանի միջև աճող փոխգործակցության մասին։ Ամենայն բարիք և հաջողություն ենք մաղթում Յանային»։

Ամենից շատ դիտված