Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 18:54 17-06-2025

Իրանը տարածաշրջանում կպահպանի իր հռչակած կարմիր գծերը և չի շեղվի դրանցից. Սոբհանի

Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին հայտարարել է, որ Իրանը տարածաշրջանում կպահպանի իր հռչակած կարմիր գծերը և չի շեղվի դրանցից։

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նա նշել է՝ Իրանը չի ցանկանում, որ այս պատերազմը տարածվի այլ երկրներում կամ տարածաշրջաններում, եթե այն չպարտադրվի։

«Մենք խորհրդակցում ենք և կապ ունենք տարածաշրջանի երկրների հետ, մեր կարմիր գծերը հստակ են, ապացուցել ենք, որ երբեք չենք շեղվի դրանցից: Իհարկե, հավանականությունների աշխարհում ենք ապրում, բայց մենք փաստերի հետ ենք առնչվում: Մենք պահպանում ենք զգոնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը ևս հետևում է զարգացումներին: Մենք անընդհատ Հայաստանի կառավարության հետ խորհրդակցություններ ենք անցկացնում»,- ասաց Սոբհանին:

Սյունիքում ադրբեջանական հնարավոր ագրեսիայի մասին հարցին ի պատասխան՝ դեսպանն ասաց, որ հետևում են տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին ու զարգացումներին:

Պատասխանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Թեհրանը տարհանելու հորդորին Մեհդի Սոբհանին հայտարարել է, թե ակնհայտ է այս պատերազմում ԱՄՆ աջակցությունն Իսրայելին։ «ԱՄՆ նախագահի սպառնալիքները խոսում են այն մասին, որ թշնամին պարտվելու շեմին է: Իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից: Թրամփը սատկած ձի վարելու ընթացքում է»,- ասել է Իրանի դեսպանը։

Մեհդի Սոբհանիի հրապարակած տվյալներով՝ Իսրայելի հարվածների հետևանքով երկրում զոհվել է 224, վիրավորվել՝ 1200 մարդ, նրանց 90 տոկոսը քաղաքացիական անձինք են:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից