Ըստ էության 1 տարի առաջ - 21:30 13-06-2025

Ըստ էության․ Շահեն Մեղրյանը Շահումյանից օգնություն էր խնդրել, Վազգեն Սարգսյանը խոստացավ ու չուղարկեց

Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք ծրագրավորող, արմատներով շահումյանցի Արթուր Ղազարյանին։

Նրա հետ խոսել ենք Շահումյանի անկման, դրա պատճառների, մեղավորների պատասխանատվության չենթարկվելու, Շահումյանը պահելու դեպքում Արցախը լիովին չկորցնելու հնարավորության, շահումյանցիներին փախստականների կարգավիճակ չտալու և Արցախում չվերաբնակեցնելու և մի շարք այլ հարցերի շուրջ։

Ղազարյանի խոսքով` հրամանատար Շահեն Մեղրյանը ցանկացել է ուղղաթիռով գալ Հայաստան և օգնություն խնդրել, սակայն չի հասել։

«Շահեն Մեղրյանը զանգել է Վազգեն Սարգսյանին և օգնություն է խնդրել, սակայն Վազգեն Սարգսյանը խոստացել է ու չի ուղարկել։ Մեղրյանը ուղղաթիռով մեկնել է Հայաստան, որ օգնություն խնդրի, սակայն նրա ուղղաթիռն օդում պայթել է»,- ասաց նա։

Ըստ նրա` շահումյանցիներին ո'չ Արցախի, ո'չ Հայաստանի իշխանությունները չեն օգնել։

«Շահումյանցիներն իրենց ոսկյա զարդերն են տվել, որ թույլ տան անցնել Հայաստանի սահմանը։ Հանրապետության հրապարակում, դրսում ամբողջը շահումյանցիներ էին։ Լևոն Տեր Պետրոսյանը նախագահականից դուրս է եկել ու ասել է` «կգնաք ձեր ղարաբաղցիների հետ ձեր հարցերը կլուծեք»,- նշեց նա։

Ղազարյանի գնահատմամբ` Շահումյանի անկումը նաև դավաճանության հետևանք է։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում