copy image url
Ներքին 1 տարի առաջ - 22:40 11-06-2025

ՔՊ-ական համայնքապետները խուսափում են հարցից` կիսու՞մ են Փաշինյանի տեսակետները, թե՞ ոչ

Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները տասը օրից ավելի լծվել են Հայ առաքելական եկեղեցու հոգևոր դասին վարկաբեկելու գործին։ Այս օրերին հոգևորականների հասցեին տարաբեր մեղադրանքներ են հնչել հենց երկրի առաջին դեմքի շուրթերով։

Ուշագրավն այն է, որ Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական գրառումները համընկնում են Ադրբեջանի Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեի հայտարարությունների հետ։ Ալլահշուքյուր Փաշազադեն հայտարարել է, որ Հայ Առաքելական Եկեղեցին ռևանշիստական քարոզ է անում, իր ժողովրդին տանում է դեպի աղետ։

Նիկոլ Փաշինյանի թիրախում հայտնվել էին թեմերի առաջնորդները, վերջին մի քանի օրերին նրա կողմից արշավ է սկսվել Գարեգին Երկրորդի նկատմամբ։ Նա Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդին մեղադրում է կուսակրոնության ուխտը խախտելու մեջ։

Օրերս Փաշինյանը գրել էր. «Մեզ անհրաժեշտ է գործուն քայլեր ձեռնարկել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանը ազատելու եւ Կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ»։

Նիկոլ Փաշինյանի հայտարարության ի պատասխան` երեկ գիշեր հազարավոր մարդիկ Զվարթնոց միջազգային օդանավակայանում դիմավորել են Գարեգին երկրորդին, այդկերպ ցույց տալով, որ եկեղեցու և կաթողիկոսի կողքին են։ Վեհափառ Հայրապետը բոլոր մեղադրանքներին ի պապտասխան ասել է. «Հավատում ենք, որ հաղթելու ենք բոլոր դժվարությունները, կերտելու ենք մեր զավակների վաղվա պայծառ օրը, Աստված պահապան մեր ժողովրդին, այսօր և հավիտյանս»։

Oragir.News-ը Շիրակի մարզի ՔՊ-ական համայնքապետերից փորձել է հետաքրքրվել, արդյո՞ք կիսում են Փաշինյանի տեսակետները, թե՞ ոչ։ Ախուրյանի համայնքի ՔՊ-ական ղեկավար Զավեն Մանուկյանը անհասանելի էր, Արթիկի համայնքապետ Անան Ոսկանյանն էլ օգնականին էր առաջին պլան բերել, իսկ Աշոցքի և Անիի ՔՊ-ական համայնքապետերը շփվում են իրենց «ընտրյալ» լրատվամիջոցների հետ։

Ակնհայտ է, որ ՔՊ-ական համայնքապետները խուսափում են հարցից` կիսու՞մ են Փաշինյանի տեսակետները, թե՞ ոչ։ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն էլ նշեց, որ ոչ միայն կողմ է, այլ նաև աջակցում է Նիկոլ Փաշինյանի գաղափարախոսությանը։

Ամենից շատ դիտված

12:38 Գյումրիում սպանված 26-ամյա բժիշկը կինեզոթերապևտ էր․ մայրն ու քույրը նույնպես բժիշկ են․ նոր մանրամասներ
21:25 Ռոբերտ Քոչարյանը 200 մլն դոլար աշխատելու համար պետք է աշխատեր 20833 տարի
23:50 Նիկոլ Փաշինյանը «տգետ» տնօրենների է փնտրում, բայց Շիրակում նրանց իր իշխանությունն է նշանակել
10:00 Ամուսնացած է Անելիայի, գրանցված Մարիամի հետ
15:28 Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է․ ՆԳՆ
18:00 Դա հերյուրանք է․ 2018-ից հետո չգիտեմ՝ կաշառքն ինչ է․ Սիլվա Համբարձումյանը՝ Մեղրիի քաղաքապետին ձերբակալելու և իր անվան հետ կապի մասին
15:03 Փակ է Սեւանից դուրս եկող ավտոմայրուղին. հեծանվավազք է
19:34 Ամեն ինչ պիտի անել, որ Վանաձորի նկատմամբ էդ խոշորացումը տեղի չունենա․ Մամիկոն Ասլանյան
16:17 Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
09:31 Արփինե Սարգսյանի հրամաններով ոստիկանությունում «միլպետներ» են պաշտոնանկ եղել․ պաշտոնանկություններ են սպասվում նաև քրեական ոստիկանությունում