copy image url
Ներքին 1 տարի առաջ - 13:55 11-06-2025

Ռուսաստանի հայերի միությունն իր աջակցությունն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն

Հունիսի 10-ին Ռուսաստանի հայերի միության պատվիրակությունը՝ Արա Աբրահամյանի գլխավորությամբ, այցելել է Մոսկվայի Հայ առաքելական եկեղեցու համալիր և հանդիպել թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի հետ, հայտնում են ՌՀՄ-ից։

Պատվիրակությունը իր աջակցությունն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն՝ հայաստանյան իշխանությունների կողմից եկեղեցու նկատմամբ սկսված աննախադեպ և ցինիզմով լեցուն հարձակումների պայմաններում։

«Ռուսաստանի հայերի միությունը համոզված է, որ մեր քրիստոնեական հավատքի և Հայ առաքելական եկեղեցու շնորհիվ, որի դերը հայ ժողովրդի պատմության մեջ դժվար է գերագնահատել, մենք կարողացել ենք հաղթահարել պատմության ամենածանր փորձությունները և պահպանել մեր ազգային ինքնությունը։ Այսօր ևս Հայ Առաքելական Եկեղեցին մնում է այն եզակի հիմնարկը, որը կարող է համախմբել հայ ժողովրդին և ազատել հասարակությունը բաժանարար գծերից, փոխադարձ ատելությունից և թշնամանքից»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում