Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 12:35 11-06-2025

Աշխատանքի անմարդկային պայմաններ՝ ԶՊՄԿ–ում․ բացառիկ տեսանյութ

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի՝ գործադուլ հայտարած աշխատակիցների դժգոհություններից մեկն էլ այն էր, որ Հայաստանի թիվ մեկ հարկատուն «չի ապահովում աշխատակիցների տարրական իրավունքները»․ գործարանի վերնախավը շքեղ մեքենաներով է շրջում, իսկ մարդկային պայմաններ գործարանում չկան:

Ու մինչ պատասխանատուները շարունակում էին պնդել, թե դժգոհություններն անհիմն են, Oragir.News-ի ձեռքի տակ հայտնվել է բացառիկ տեսանյութ, որն ապացուցում է ճիշտ հակառակը։

Տեսանյութում պարզ երևում է, թե ինչ անմարդկային պայմաններում՝ փոշու ու աղմուկի մեջ են աշխատում Զանգեզուրի կոմբինատի մանր և միջին ջարդման արտադրամասի աշխատակիցները։ Նման պայմաններ նույնիսկ բանտերում և աշխատանքային գաղութներում չկան։ Խայտառակություն է, երբ նման պայմանները ստորադասելով՝ վերնախավը մտածում է միայն «փայ» մտնելու և փողի մասին։ Անմարդկային պայմանները, փաստորեն, չեն անհանգստացնում նաև կառավարությանը, որը նույնպես մասնաբաժին ունի կոմբինատում։