copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 08:38 11-06-2025

Կոռուպցիայի գործով ձերբակալությունները Տիգրան Ավինյանի թիմից կշարունակվեն. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Երևանի քաղաքապետարանում կոռուպցիայի առնչությամբ իրականացվող ձերբակալությունները առաջիկա օրերին շարունակվելու են: Ըստ նույն իրազեկ աղբյուրների` քաղաքապետ Տիգրան Ավինյանի շրջապատից, քաղաքապետարանից այս անգամ իրավապահները կենտրոնացել են Երևանի քաղաքապետարանի Ճարտարապետության և քաղաքաշինության վարչություն ներսում կատարվող կոռուպցիոն մեխանիզմների վրա ու, կարծես թե, արդեն կոնկրետ փաստեր են հավաքել: Քաղաքապետարանում էլ, շունչները պահած, սպասում են, թե իրավապահ մարմինները երբ կոնկրետ քայլեր կձեռնարկեն այդ ուղղությամբ:

Հիշեցնենք, որ դեռևս փետրվարi 5-ին ՀԿԿ-ն ձերբակալեց յոթ անձի, այդ թվում՝ մի շարք բարձր պաշտոնյաների`
• հասարակական կարգի պահպանության ծառայության ղեկավար Արամ Գյուլզադյան,
• հողի վերահսկողության վարչության պետի տեղակալ Միքայել Ղիմոյան,
• նախկին պաշտոնյաներ Ռոբերտ Դարբինյան և Արամ Այվազյան։

Միքայել Ղիմոյանի պատժամիջոցը հետագայում փոխվեց տնային կալանքի, մյուսները կալանավորված են: Ապրիլին կոմունալ տնտեսության վարչության նախագահ Արսեն Կարոյանը նույնպես ձերբակալվել էր կաշառքի կասկածանքով. նրան երկու ամսով կալանավորել են: Իսկ արդեն մայիսի 20-ին Հակակոռուպցիոն կոմիտեն քաղաքապետարանում խուզարկություն էր իրականացրել և քաղաքապետարանի երկու աշխատակցի ձերբակալել»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

09:01 Սասուն Միքայելյանի բիզնես «հանճարը». գազալցակայանն իբր վնասով է աշխատում
16:03 Գետնին գցեց ու քաշ տվեց քարերի վրայով. Սասունցի Դավիթ կայարանի մոտ հարձակվել են բլոգեր Նարե Հովսեփյանի վրա
10:05 Խոշոր միջոցների հաշվին կասկածելի եղանակով իրականացրել է չհիմնավորված գնում․ Դեմոյան
16:08 Ով Նիկոլ Փաշինյանին թթու խոսք չի ասում, իր գույքը չեն ստուգում․ Քոչարյան
10:37 Քեռին լավ ա․ իսկ Ձեր ամուսինը ո՞նց ա, տիկին Գրիգորյան․ Սարգսյան
18:06 Իմ ղեկավարության ընթացքում «Հայփոստ»-ի ֆինանսական արդյունքը բարելավվել է շուրջ 900 միլիոն դրամով. Շուշան Ալեքսանյան
21:45 «Հայփոստի» տնօրենը ստանում է ամսական 10,000 դոլար աշխատավարձ. իսկ գիտե՞ք՝ որտեղից իմացանք
15:48 Անահիտ Կիրակոսյանն ու նախկին ամուսինը՝ Արտակը, հուզվել են դստեր և որդու պարի ժամանակ
12:44 Ես շատ ցավում եմ Մարտի 1-ի զոհերի համար, էդ օրվա համար․ Քոչարյան
14:10 Չենք հանդուրժում այլևս․ Աննա Հակոբյան