Օրակարգ 1 տարի առաջ - 20:00 09-06-2025

Օրակարգ․ Աննա Հակոբյանի հետ հանդիպումներին մարդկանց «բերման են ենթարկում»․ Ատոմ Մխիթարյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը կրթության փորձագետ, «ՀայաՔվե» նախաձեռնության անդամ Ատոմ Մխիթարյանն է։

Հարցազրույցի ընթացքում Ատոմ Մխիթարյանի հետ զրուցել ենք վերջին շրջանում իշխանությունների կողմից Հայ Առաքելական եկեղեցուն և նրա սպասավորներին թիրախավորելու միտումներին, դրա շարժառիթներին, Աննա Հակոբյանի վերջին հայհոյախառն գրառումների, նրա նախաձեռնած «Կրթվելը նորաձև է» արշավի, կրթության ոլորտում, մասնավորապես՝ հանրակրթական դպրոցներում տիրող քաոսի, դրա պատճառների, այն հաղթահարելու տարբերակների, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

«Գիտեք ուղղակի ամոթ է, պետք է ասել՝ ամոթ է, և մեր հասարակությունն էլ շատ լավ գիտակցում է իհարկե էդ ամբողջը, որովհետև կրթելու մասին խոսել էնպիսի մեկը, ընդ որում վերջերս էլ Պետական համալսարան այցելեց չէ՞, պարագլուխը, ուրեմն էնպիսի մեկը, որը բարձրագույն կրթության դիպլոմ չունի և խոսել կրթության մասին, հետո ինչ-որ գաղափարախոսական ինչ-որ ուղերձներ հղել այսպես ասած բերված հասարակությանը, որովհետև ես տեղյակ եմ՝ որևէ մեկը հետաքրքրված չէ այդ մեթոդով կրթվելուն։ Նրանց ուղղակի, ժողովուրդը շատ լավ գիտի, նրանց բերման են ենթարկում, երբեմն ինձ հայտնի է դարձել՝ խաբելով են մարդկանց տանում, օրինակ՝ ինչ-որ լավ բան են նկարագրում իբր թե դրա համար են տանում և պարզվում է, որ նրանք հանդիպելու են այս մոդայիկ կրթությանը, որն ուղղակի ամոթալի է։ Եվ էդ ամբողջը հետո էլ հեռուսատեսությամբ ցույց տալ՝ իբր թե ամեն ինչ լավ է, իհարկե էդպես չէ։ Ես մտածում եմ, որ սա ըստ էության մնացել է վերջին հնարավորությունը՝ օրվա իշխանություններին՝ ինչ-որ բան անելու և ինչ-որ բան ցույց տալու, որովհետև բոլոր ոլորտներում, բոլոր բնագավառներում նրանց բոլոր նախաձեռնություններն ըստ էության պարտության են մատնվել, այսինքն՝ չեն եղել, մանավանդ որ եթե խոստացել են ինչ-որ մի բան։ Սա է իրավիճակը»,- ասաց նա՝ շեշտելով, որ կրթության մասին իրավունքն ունեն խոսել այն մարդիկ, ովքեր այդ ոլորտում հետագիծ ունեն։

Մխիթարյանը համոզմունք հայտնեց, որ Հայ Առաքելական եկեղեցին Նիկոլ Փաշինյանին պետք է պետք է բանադրանքի ենթարկի։

Մանրամասները՝ հարցազրույցում․

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում