copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 09:03 09-06-2025

Չկա որևէ «միլիոնատեր», որ առաջարկած լինի որևէ կերպ օժանդակել Մաթևոսյանի ժառանգության հանրահռչակմանը

Դավիթ Մաթևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ամրագրենք. 2025-ի հունիսն է: Մաթևոսյանի հոբելյանական տարին կիսվել է: Մինչև այս պահը ՉԿԱ որևէ ԼՈՌԵՑԻ մեծահարուստ, որևէ «միլիոնատեր», որ առաջարկած լինի որևէ կերպ օժանդակել Մաթևոսյանի ժառանգության հանրահռչակմանը: Ավելին` Լոռին լուռ է առհասարակ: Խորը և խուլ լռություն է:

Հանրապետության մայրաքաղաքի և մարզերի բուհերը, դպրոցները, գրադարանները, թանգարանները, ՀՀ ԿԳՄՍ նախարարության այս թվականի փետրվարին տարածած մամլո հաղորդագրության-հորդարակին ընդառաջ` միջոցառում միջոցառումի վրա են անց կացնում: Բայց ՈՉ ԵՐԲԵՔ Լոռին: Բացառությամբ երկու դեպքերի: Այո, իհարկե, այլ լլկված-լռող մարզեր էլ կան: Բայց Լոռվա պատվախնդիր, թասիբով առլեցուն լռությունը հատուկ է, խոսուն է: Դե էդ երկու դեպքը, դիպվածը, դիպվածիկը, հո չեն կարող մթագնել պաշտոնական և կիսապաշտոնական Լոռիի պատվախնդրությունը:

Անգամ տեղեկացանք, որ Մաթևոսյանի ծննդավայր Ահնիձոր գյուղում, Մաթևոսյանի անվան դպրոցում Մաթևոսյանի գրքերի շնորհանդեսի համար դպրոցի տնօրենը ոչ այն է խիստ, ոչ այն է շատ խիստ, ոչ այն է խստագույն նկատողություն է ստացել արդեն նախկին մարզպետից, որն այդուհետև լքել է պաշտոնը և փառավորապես զբաղեցնում է ոչ այն է` ոստիկանապետի ոչ այն է` ՆԳ նախարարի պաշտոն: Այսինքն դարձյալ ոստիկան է դարձել ի շրջանս յուր: Ոչ մի կերպ չենք ուզում զավեշտալի ու ստոր ակնարկներին հավատալ, թե դա գրքերի շնորհանդեսի հետ էր կապված: Չենք ուզում նաև ստոր հերյուրանքներին անդրադառնալ, թե ժամանակին սույն-դույն-միևնույն անձը ոստիկան էր դարձել Վանո Սիրադեղյանի շնորհիվ ու առ այսօր էլ ջանադրաբար երդվում է նրա անունով /թաքուն, երբ մենակ է/: Բայց քանի որ մենակ չէ... ահա այսպես:
Մի խոսքով` մին ա` Լոռին զոեիլ տի:

Այս ամենի ֆոնին իմ և մեր խորին շնորհակալությունը, սերը ԱՀՆԻՁՈՐ ԳՅՈւՂԻՆ որ սուղ միջոցներ հայթայթելով ձմռանը եկան ու հասան Երևան` Մաթևոսյան Կենտրոն մեր ցուցադրության բացմանը»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում