Ներքին 1 տարի առաջ - 20:15 07-06-2025

Հակափաստարկ. Արարատ Միրզոյանի ինքնախոստովանականը. ով է հանձնել Արցախը

Քաղաքագետ Փայլակ Չոբանյանը սկսում է «Հակափաստարկ» հաղորդաշարը, որի առաջին թողարկման շրջանակներում առաջարկում է հասկանալ՝ ով և երբ է հանձնել Արցախը։

«Մեկ ընդմիշտ ֆիքսեք․ ոչ մի նախկին իշխանություն Արցախը Ադրբեջանի մաս չի ճանաչել։ Սա արեց ձեր վարչապետը՝ 2022 թ. հոկտեմբերի 6-ին, Պրահայում, Ալիևի և Շարլ Միշելի ներկայությամբ։

Եթե նախկինները ձգել են ստատուս քվոն, ապա դուք այն ճեղքել եք հօգուտ թշնամու։ Արդյունքում՝ տվել ենք 5000 զոհ, ունենք 10,000-ից ավելի հաշմանդամ, 120,000 բռնի տեղահանված արցախցիներ և կորցրել ենք Հայրենիքի մի մասնիկ, որը հետ բերելը գրեթե անհնար է թվում։

Ձեր այս խոսքերով դուք տալիս եք ձեր ինքնախոստովանականը՝ որ եղել եք ապաշնորհ, ոչ կոմպետենտ և, գալով իշխանության, երկիրը տարել եք արկածախնդրության՝ ցանկանալով պատմության մեջ մնալ որպես «թավշյա իշխանություն», բայց սերունդները ձեզ կհիշեն իբրև դավաճան։ Դուք կամ ի սկզբանե չեք ունեցել անհրաժեշտ կոմպետենտություն այս հարցը լուծելու համար, կամ՝ հասկացել եք իրավիճակի վտանգները, բայց ձևացրել եք, թե ամեն ինչ նորմալ է։ Երկու դեպքում էլ՝ դա ձեզ չի ազատում պատասխանատվությունից։ Այո՛, դուք եք գլխավոր մեղավորը և գլխավոր պատասխանատուն։

Ձեր խոսքերը՝ իբր «ժողովուրդը պետք է ժամանակին հասկանար ու կողմնորոշվեր», ուղղակի ցինիկ մեղադրանք են այդ նույն ժողովրդին, որին խաբելով դուք հասել եք իշխանության»,- նկատում է նա։

Առավել մանրամասն՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում