Ըստ էության 1 տարի առաջ - 21:30 02-06-2025

Ըստ էության․ ԶՊՄԿ-ից հեռացված աշխատողներից գործադուլի իրավունքի իրացման համար են 5 մլրդ պահանջում

Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանին։

Նրա հետ խոսել ենք Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցների գործադուլի, դրա օրինական իրավունքի, հեռացված աշխատակիցների աշխատանքային իրավունքների վերականգնման, կոմբինատի կողմից հեռացված աշխատակիցներից պահանջվող խոշոր գումարի և մի շարք այլ հարցերի շուրջ։

Մանասերյանի կարծիքով՝ գործադուլի իրավունքի իրացման խնդիր կա, ոչ միայն ԶՊՄԿ-ի դեպքում, այլ նաև առհասարակ։

«Մոտ 5 մլրդ պահանջում են, որ մյուս աշխատողներին ասեն՝ նայեք, եթե ինչ-որ մի օր դուք էլ բողոքեք, այսպիսի պահանջ ձեզ էլ կներկայացվի։ Գործադուլի իրավունքի իրացումը կամ առհասարակ աշխատանքային իրավունքների մասին խոսելը չի կարող նման հաշվեհարդարների տեղիք տալ»,- ասաց նա։ Մանասերյանը նշում է, որ հարց է առաջանում, ԶՊՄԿ-ից հեռացված 8 աշխատակիցները միասին 5 մլրդ աշխատե՞լ են, որ հիմա կոմբինատը հետ է պահանջում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում