Ներքին Տեսանյութ Ուղիղ խոսք 1 տարի առաջ - 18:52 02-06-2025

2 միլիոն վարկ, խզված ավանդ, անհետացած գումար. զեղծարարություն՝ «Ardshinbank»-ի պատճառով

Կիբերզեղծարարությունները լայն տարածում են գտել ամբողջ աշխարհում, այդ թվում՝ նաև ՀՀ-ում։ Քաղաքացիները պարբերաբար բախվում են նման երևույթների։

Oragir.News-ի հյուրն էր զեղծարարության զոհ դարձած Նելի Համբարյանը։

Oragir.News-ի հետ զրույցում Նելի Համբարյանը պատմեց իր պատմությունը՝ նշելով բոլոր այն խնդիրները, որոնց նա բախվել է Ardshinbank-ի հետ։

Նրա խոսքով՝ բանկը պատշաճ չի իրականացրել իր գործառույթները, չի ապահովել հաճախորդների անվտանգությունը․ «Ardshinbank-ի կողմից ձևակերպվել է 2 մլն վարկ, 1 մլն ավանդ է խզվել և տարվել է քարտիս 13 հազար դրամը։ Դեպքը տեղի է ունեցել 2024 թվականի դեկտեմբերին։ Ֆեյսբուքյան գովազդ եմ տեսնում, մտնում եմ, որպեսզի տեսնեմ՝ աշխատավարձս նստել է, թե ոչ։ Մտնում եմ, տեսնում եմ, որ չի մտնում հավելվածը։ Հետո մոտ 40 րոպե հետո ինձ հաղորդագրություն է գալիս, որտեղ նշված է, որ ձեր վարկը հաստատված է։ Միանգամից կապ եմ հաստատում Ardshinbank-ի հետ, որտեղից՝ բարեբախտաբար թե դժբախտաբար՝ չգիտեմ, բայց արագ են պատասխանում։ Տեսնում եմ, որ 920 հազարը դեռ քարտիս վրա է, ասում եմ՝ որ արագ կասեցնեն, հայտնում եմ, որ զեղծարարություն է տեղի ունեցել, և ես ոչինչ չեմ արել։ Ասում են՝ ավանդս էլ է խզված, ինչը ինձ շատ է զարմացնում»։

Զեղծարարության զոհի խոսքով՝ ինքը չի կարողանում հասկանալ, թե ինչն է պատճառը, որ իրեն անգամ հաղորդագրություն չի եկել, քանի որ ինքը 20 հազար և ավելի գործարքների դեպքում ստանում է հաղորդագրություն բանկի կողմից. «Բլոկավորում ենք քարտերը։ 2 անգամ զանգահարում եմ, որ իմանամ՝ ինչ վիճակում են գումարները։ Ինձ ասում են, որ իրավունք չունեն բլոկավորված քարտի վերաբերյալ տեղեկություն հաղորդելու։ 3-րդ անգամ զանգում եմ, ասում են, որ նախորդ զանգերի հիման վրա հաղորդագրություն չի կազմվել։ Հետո ասում են՝ գումարները գնացել են բանկի այլ հաճախորդների հաշվեհամարներին, որոնց ես զանգահարում եմ։ Բանկը կասեցում չի իրականացրել, ինչի հետևանքով քարտից գումարները գնացել են»։

Նելի Համբարյանը նշեց, որ 2020 թվականից բանկը ընդհանրապես չի պայքարում զեղծարարությունների դեմ։ Եթե 3 րոպեում 7 գործարք է կատարվում՝ Համբարյանի կարծիքով, սա ուղղակի չիմացության և բանկի ոչ լիարժեք աշխատանքի արդյունք է, որի պատճառով ինքը և շատ այլ հաճախորդներ դառնում են զոհ․ «Ասում են՝ եթե ձեզ հաղորդագրություն չի գալիս, բանկը պարտավորություն չի կրում դրա համար։ Միթե ես պայմանագիր պետք է կնքեմ բջջային օպերատորի հետ, որ հաղորդագրություն ստանամ։ Այսինքն՝ դուք ամեն ձևով ձեզ ապահովագրում եք։ Այսինքն՝ ստացվում է՝ բանկը մեղավոր չէ, օպերատորը մեղավոր չէ, ողջ մեղքը բարդվում է էլի հասարակ քաղաքացու վրա»։

Համբարյանը ասաց նաև, որ իրեն տարբեր օպերատորներ տարբեր կերպ են պատասխանում։ Մեկի պատասխանը հակասում է մյուսին։

Նրա խոսքով՝ մեկ տեղեկություն տալիս են, մեկ՝ ընդհանրապես չեն տալիս։ Նշեց նաև, որ բլոկավորման ընթացքում իր քարտը երկու անգամ բացվել է, և վարկի գումար է գնացել, իսկ հետո նրան հայտնել են, որ ինչ-որ ռուսական համարներով քարտի է գումար գնացել․ «Յուրաքանչյուրս Հայաստանի քաղաքացի ենք, կերտում ենք մեր երկիրը։ Ուրեմն՝ եկեք ընդհանրական սեղանի շուրջ քննարկենք և հասկանանք՝ յուրաքանչյուրս ունենանք մեր չափաբաժինը այս երկրի զարգացման գործում, ոչ թե գերակա դիրքով մարդկանց ճնշելով, տունը չվերցնեն ձեռքից, նոտարից նամակ եկավ՝ մարդկանց սթրեսի չենթարկեն»։

Նելի Համբարյանը նշեց նաև, որ ինքը խնդիրը բարձրաձայնում է, քանի որ չի ուզում, որ ուրիշ քաղաքացիներ ևս հայտնվեն իր վիճակում, և որ գերշահույթների 1%-ը գոնե բանկերի կողմից ներդրվի անվտանգության համակարգերի բարելավման մեջ, որ կարողանան միշտ մի քայլ առաջ լինել նման զեղծարարությամբ զբաղվողներից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան