copy image url
Ներքին Միտք 1 տարի առաջ - 09:04 31-05-2025

Իր աչքի գերանը. կաթողիկոսի բարեվարքության վրա սևեռումն ազնիվ չէ 

Աշխարհիկ և հոգևոր իշխանությունների ներդաշնակության ուղին մեկն է։ Նրանք մեկ գաղափարի շուրջ ի մի գալու համար երկխոսություն են սկսում, փորձում հասկանալ, թե ո՞ր հարցերում կարող են միմյանց սատարել, օժանդակել, լրացնել և այլն։ Ու դրանից հետո հաշտ շարունակում են իշխելը։

Սակայն Նիկոլ Փաշինյանն առաջարկում է այլ ճանապարհ։ Ակնարկում է, որ ինքը պետք է որոշի, թե ով է լինելու կաթողիկոս։ «Հայաստանի Հանրապետությունը պետք է վճռորոշ ձայն ունենա Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրության հարցում։ Կաթողիկոսի թեկնածուները պետք է անցնեն բարեվարքության ստուգում։ Այս հարցը մեկընդմիշտ պետք է լուծել»,- մայիսի 30-ին գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նշենք, որ Հայ առաքելական սուրբ եկեղեցու կաթողիկոսի ընտրությունները ամենաժողովրդավարականն են։ Դրան մասնակցում են ինչպես հոգևորոկաններն, այնպես էլ հայանքների կողմից ընտրված աշխարհիկ պատվիրակները։ Սակայն այսօր կաթողիկոսի ընտրությունների հարց չկա։ Հետևաբար ենթադրելի է, որ Փաշինյանը մտադիր է զավթել կաթողիկոսական գահը։ Եվ առաջարկում է նաև ճանապարհը՝ բարեվարքության ստուգում անցկացնել թեկնածուների շրջանում։

Ինչո՞ւ բարեվարքության ստուգումներ չեն անցնում վարչապետի թեկնածուները, նախարարները, պատգամավորները, պետական պաշտոն զբաղեցնողները։ Ինչո՞ւ է հատվածական մոտեցում կիրառվում։

Մեր երբեմնի բախտակից՝ Արևելյան Եվրոպայի, Բալթյան երկերներում, Ուկրաինայում, Մոլդովայում իրականացվել է լյուստրացիա։ Խորհրդարաններն ընդունել են Լյուստրացիայի մասին օրենք, որը տարածվել է բոլորի, բոլոր ոլորտների վրա։ Օրենքով արգելվել է նախկին խորհրդային, այնուհետև ռուսական շահեր սպասարկողներին՝ ԿԳԲ-ի գործակալներին, նրա հետ համագործակցածներին զբաղեցնել քաղաքական, պետական պաշտոն։

Օրինակ՝ Շտազիի արխիվները գաղտնազերծելու արդյունքում պարզվել է, որ խորհրդային բռնազավթման շրջանում Արևելյան Գերմանիայի բնակչութան 1/3-ը համագործակցել է զավթիչների հետ։ Այսինքն՝ խորհրդային բռնազավթման շրջանում ամեն երրրոդ գերմանացին համագործակցել է խորհրդային զավթիչների հետ։ Լյուստրացիայի մասին ընդունված օրենքով սահմանափակվել է ռուսական շահեր սպասարկողների ներթափանցումը քաղաքական համակարգ։

ՀՀ-ում Լյուստրացիա անելու խիզախություն դեռ չկա։ ՔՊ-ականները մրցակիցներին որակում են ռուսական գործակալ, ռուսական շահեր սպասարկողները, սակայն այդ ամենը օրենքի տեսք չի ստանում։ Նույնիսկ ԱԱԾ-ն այդ հրապարակային մեղադրանքներին չի արձագանքում։

Ինչո՞ւ է ՔՊ-ն կիսատ-պռատ բարեվարքության ստուգում անցկացնում, իսկ լյուստրացիա չի իրականացնում։

Կաթողիկոսի բարեվարքության ստուգում անցկացնելու իմաստը նույն Լյուստրացիայի նշանակությունն է։ Քաղաքական բարոյականությունն առաջին հերթին առնչվում է ազգային շահերին։ Այսինքն՝ Փաշինյանի վերը մեջբերված գրառումը պարունակում է ակնարկ, թե կաթողիկոսն ազգային շահերով չի առաջնորդվում։ Իսկ ընդդիմադիր բազմաթիվ գործիչներ էլ Փաշինյանին են մեղադրում ռուսական շահեր սպասարկելու, դավաճանության մեջ։

Մասնավորապես՝ 2025-ին ԵՄ-ն կոչ արեց չգնալ Մոսկվա, չկանգնել Պուտինի կողքին։ Սակայն ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսած ՀՀ վարչապետը գնաց Պուտինի մոտ, ինչը հիմք տվեց կասկածելու, որ Նիկոլ Փաշինյանը ինչպես մինչև 2022-ը այնպես էլ հիմա նույն նվիրումով շարունակում է ռուսական շահերով առաջնորդվել, վայելելով Պուտինի հովանավորությունը, սերը։

Պարզ ասած՝ ուրիշի աչքի փուշը տեսնելուց առաջ սեփական աչքի գերանը հանել է պետք։ Եթե Փաշինյանը Հայաստանը օտար գործակալներից մաքրելու խնդիր ունի, ապա այն պետք է սկսվի իրենից, քաղաքական համակարգից, իսկ վերջում նոր հասնի հոգևոր իշխանությանը։ Սակայն այդպես չի անում, քանի որ, հավանաբար, վախենում է, որ լյուստրացիայի արդյունքում կարող է պարզվել, որ ինքը, իր թիմակիցների ու ընտրյալ մրցակցիների մի մասը ռուսական շահեր են սպասարկում։ Այսպիսի իրավիճակում կաթողիկոսի թեկնածուների բարեվարքության վրա սևեռումը հատվածական է և ազնիվ չէ։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից