Խորագիր 1 տարի առաջ - 22:00 23-05-2025

Խորագիր. Ինչպես է իշխանությունը խրախուսում անբարոյականությունը

Oragir.News-ը ներկայացնում է «Խորագիր» հաղորդաշարը, որի ընթացքում ամփոփում ենք անցնող շաբաթը՝ անդրադառնալով ու վերլուծելով կարևոր իրադարձությունները։

Տաղավարում են Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը, քաղաքագետ, «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամ Մենուա Սողոմոնյանը։

Հաղորդաշարի շրջանակներում քննարկվել են շաբաթվա կարևորագույն իրադարձությունները․ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը մի քանի լրատվամիջոցներին. առանձնացվել են մի շարք կարևոր հարցադրումներ. այն, որ տեղի ունեցածից հետո Ռոբերտ Քոչարյանը շարունակում է կարևորել Ռուսատանի դերը՝ ուրիշ այլըտնրանք չտեսնելով, նրա բարձրաձայնած թեման Փաշինյանի հարստության վերաբերյալ, մասնավորապես այն, որ Փաշինյանը Հայաստանի ամենահարուստ մարդն է, ինչից կարելի է դատել, որ Հայաստանի տվյալ պահի իշխանությունը միշտ ամենահարուստն է, այն, որ Քոչարյանը կեղծ «Forbes» ամսագրի միջոցով 2006 թ. կպել է Սերժ Սարգսյանին, Սերժ Սարգսյանի հարցազրույցը՝ որպես այս ամենի արձագանք:

Հաղորդման ընթացքում անդրադարձ է եղել Աննա Հակոբյանի՝ վիրավորանքներով լի գրառումներին, զինվորական ծառայությունից փողի դիմաց ազատվելը օրինականացնելու նախագծին. շեշտվել է, որ այս նախագծով պետությունը անբարոյականություն է քարոզում:

Քննարկվել են նաև ուշագրավ մի շարք այլ հարցեր։

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը

Ձեզ գուցե հետաքրքրի