copy image url
Ներքին 1 տարի առաջ - 09:28 21-05-2025

Տաթև-Լծեն խաչմերուկում բախվել են «Toyota Land Cruiser»-ը և «КамАЗ»-ը․ կան վիրավորներ․ shamshyan.com

Երեկ՝ մայիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 18։15-ի սահմաններում Տաթև-Լծեն խաչմերուկում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 35-ամյա Վահե Բ․-ի վարած «КамАЗ» մակնիշի բեռնատարը և Կոտայքի մարզի բնակիչ 49-ամյա Տարոն Մ․-ի վարած «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենան։

Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գորիս» բժշկական կենտրոն։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և տեղում իրականացրել հերթապահություն։

Վթարի մասին ՊԾ Սյունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ Գորիսի քննչական բաժնի պետ Սևակ Արզումանյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Գորիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում