Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 15:01 20-05-2025

ՔՊ-ն ավագանու նիստը վերածել է քարոզարշավի. Արշակ Սարգսյան

Այսօր՝ մայիսի 20-ին, կայացավ Երևանի ավագանու հերթական նիստը, որի ընթացքում քննարկվեցին մի շարք հարցեր։ Այնուամենայնիվ, ավագանու անդամները կրկին ընդհանուր հայտարարի չեկան:

«Այսօրվա նիստում ՔՊ-ն կրկին քարոզարշավ էր անում։ Երևի՝ վերևից հրաման են ստացել։ Երևանի իրական խնդիրները թողած՝ նորից ընկել են նախկին-ներկա թեզերի մեջ։ Իրենց մանկապարտեզների թերի աշխատանքներն ու չհասցված տենդերները թողած՝ խոսում են տարիներ առաջ կառուցված մանկապարտեզներից։ Իրականում՝ եկել են այստեղ ոչ թե մանկապարտեզ կառուցելու, այլ դրանց գումարները թալանելու համար»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը։

Վերջինս նաև ընդգծեց, որ նիստերի ընթացքում մի շարք հարցեր հանրայնորեն չեն ներկայացվում.

«Միայն 1-2 հարց է ներկայացվում հանրությանը։ Մնացածը քողարկվում է։ Մինչդեռ՝ մեր բնակիչներին հետաքրքիր է՝ ի՞նչ հարցեր են քննարկվում, ի՞նչ որոշումներ են կայացվում։ Բայց ՔՊ-ն շատ հմուտ ձևով ամեն ինչ փակում է։ Լավ կլիներ, եթե այդ հարցերը զեկուցվեին։ Բայց այն օրվանից, երբ Տիգրան Ավինյանը դարձել է քաղաքապետ, այդ մեխանիզմն ակտիվորեն կիրառվում է»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:45 «Հայփոստի» տնօրենը ստանում է ամսական 10,000 դոլար աշխատավարձ. իսկ գիտե՞ք՝ որտեղից իմացանք
16:03 Գետնին գցեց ու քաշ տվեց քարերի վրայով. Սասունցի Դավիթ կայարանի մոտ հարձակվել են բլոգեր Նարե Հովսեփյանի վրա
16:08 Ով Նիկոլ Փաշինյանին թթու խոսք չի ասում, իր գույքը չեն ստուգում․ Քոչարյան
18:06 Իմ ղեկավարության ընթացքում «Հայփոստ»-ի ֆինանսական արդյունքը բարելավվել է շուրջ 900 միլիոն դրամով. Շուշան Ալեքսանյան
15:48 Անահիտ Կիրակոսյանն ու նախկին ամուսինը՝ Արտակը, հուզվել են դստեր և որդու պարի ժամանակ
12:44 Ես շատ ցավում եմ Մարտի 1-ի զոհերի համար, էդ օրվա համար․ Քոչարյան
20:00 Ապօրինի միգրանտներին Հայաստան ուղարկելու հնարավորությունը պետք է անհապաղ մերժվի․ քաղաքագետ
22:55 Թուրք խոհարարը ՀՀ ԱԺ նախագահին հրավիրել է Ադանա՝ քաբաբ ուտելու
17:07 40 օր առանց Ալետայի․ Նորայր Նիկոյանը հրապարակում է արել քրոջ մահից հետո
14:10 Չենք հանդուրժում այլևս․ Աննա Հակոբյան