Զորաց զրույց Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 20:00 18-05-2025

Զորաց զրույց․ Սյունիքը պաշտպանվա՞ծ է, լռե՞նք, թե՞ խոսենք կրակոցներից, տուրիզմը կարո՞ղ է զարգանալ

«Զորաց զրույց» հաղորդման այս թողարկմանը Արմեն Աթալյանը, Ավետիք Քերոբյանը և «Անվտանգ Գորիս» նախաձեռնության համակարգող Արթուր Խոջաբաղյանը խոսել են վերջին ամիսներին Սյունիքի սահմանամերձ գյուղերին հարող դիրքերում լարվածության աճի մասին:

Արթուրը խոսել է սահմանային բնակավայրերի վիճակի մասին: Արդյոք պետք է խոսել կրակոցների մասին, ինչպես է դա օգնում կամ վնասում այդ համայնքներին:

Զրույցի ընթացքում նաև անդրադարձ է եղել մարզի քաղպաշտպանության մակարդակին, ռմբապաստարանների բացակայության և աշխարհազորի մարզման խնդիրներին:

Արթուրը նաև խոսել է սահմանամերձ գյուղերում պաշտպանական կառույցների անհրաժեշտության մասին, որտեղ պետք է պատսպարվեն աշխարհազորայինները:

Անդրադարձ է եղել նաև Սյունիքի տնտեսական վիճակին և տուրիզմին, որով էլ գոյատևում է մարզի բնակավայրերի մի մասը:

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան