Խորագիր 1 տարի առաջ - 21:30 16-05-2025

Խորագիր․ ԵՊՀ ռեկտորի անբարոյական շնորհավորանքը, վնգստացող վարչապետը, քաոս դպրոցներում

Oragir.News-ը ներկայացնում է «Խորագիր» հաղորդաշարը, որի ընթացքում ամփոփում ենք անցնող շաբաթը՝ անդրադառնալով ու վերլուծելով կարևոր իրադարձությունները։

Տաղավարում են Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը, քաղաքագետ, «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամ Մենուա Սողոմոնյանը։

Հաղորդաշարի շրջանակներում քննարկվել են շաբաթվա կարևորագույն իրադարձությունները․ այսօր՝ մայիսի 16-ին, լրանում է ԵՊՀ հիմնադրման 106-ամյակը. թեմային անդրադառնալով՝ ընդգծվել է, որ կառավարության ծրագրով ԵՊՀ-ն լուծարվելու է, իսկ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, որն իշխող քաղաքական թիմի անդամ է, փոխանակ պայքարի այդ կործանարար ծրագրի դեմ, թույլ չի տալիս բուհի ներսում որևէ պայքար ծավալվի. իր շնորհավորական խոսքում նա ոչ մի խոսք չի ասել բուհի առջև ծառացած մարտահրավերների մասին, ուստի կարելի է ասել, որ այդ պայմաններում ռեկտորի շնորհավորանքն անբարոյականություն է:

Մենուա Սողոմոնյանը խոսել է դոցենտների և պրոֆեսորների համար սահմանված նոր կարգի մասին՝ հաստատված ԵՊՀ գիտխորհրդի կողմից, որը նորանոր խնդիրներ է ստեղծելու նրանց համար:

Անդրադարձ է եղել Նիկոլ Փաշինյանի՝ սոցցանցում կատարած աղմկահարույց գրառմանը, որտեղ նա համընդհանուր հայտարարագրման դեմ հանդես եկողներին անվանել է «վնգստացողներ». ի պատասխան՝ ժողովուրդն էլ նրան է անվանում վնգստացող:

Քննարկվել են նաև շաբաթվա ընթացքում Մերձավանի և Մխչյանի դպրոցներում տեղի ունեցած աղմկահարույց դեպքերը, թե ինչ ռիսկեր են դրանք պարունակում, ով է դպրոցներում տեղի ունեցածի պատասխանատուն, և ինչու ենք հասել այդ խայտառակ կետին:

Անդրադարձ է կատարվել նաև ուշագրավ մի շարք այլ հարցերի։

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը