copy image url
Ներքին Խոսք 1 տարի առաջ - 19:38 16-05-2025

Մենք մեղավոր չենք, որ Նիկոլի ներվերը չեն հերիքում. Նաիրա Զոհրաբյան

Սա «ոչ ադեկվատ» և անպատասխանատու վարքագծի հերթական դրսևորում է։ Նման բառամթերքն ու խոսելաոճը ոչ միայն անհամատեղելի են պետական ղեկավարի կերպարի հետ, այլև հարիր չեն հավասարակշիռ անձի պահվածքին։

Վերջին օրերին հասարակության շրջանում նոր քննարկման ալիք է բարձրացել վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Telegram ալիքում արված գրառման շուրջ։ Գրառման մեջ նա անդրադարձել է հայտարարագրման համակարգը քննադատողներին՝ նրանց անվանելով «վնգստացողներ»։

Oragir.News-ը այս թեմայի վերաբերյալ զրուցեց հասարակական-քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանի հետ։

«Սա խոսում է ոչ միայն քաղաքական կուլտուրայի լիակատար բացակայության, այլև հոգեբանական լարվածության մասին, որում այսօր գտնվում է երկրի ղեկավարը։ Երբ քաղաքական ընդդիմախոսներին անվանում են «համբալներ», սպառնում են «լցնել պատերի տակ», իսկ այսօր քննադատողներին անվանում են «վնգստացողներ», սա փաստում է իրավիճակի վտանգավորության մասին։ Ակնհայտ է՝ վարչապետը չի դիմանում իր իսկ ստեղծած փակուղիներին և թակարդներին»,- նշեց Զոհրաբյանը։

Նա հավելեց, որ առկա լարումը պայմանավորված է նաև երկրի շուրջ ձևավորված աշխարհաքաղաքական և ներքին քաղաքական փակուղային իրավիճակով, որի պատասխանատվությունն ընկնում է վարչապետի վրա. «Մենք մեղավոր չենք, որ Նիկոլ Փաշինյանը երկիրը տարել է այդ փակուղի։ Իսկ երբ արդեն հոգեկան աշխարհը չի դիմանում ճնշումներին, երևում է նրա պահվածքում»։

Ըստ Զոհրաբյանի՝ Հայաստանը դեռ ունի մեկ լուծում՝ վարչապետի կամավոր հրաժարականը։ Սակայն նա նաև զգուշացնում է՝ վաղը դա կարող է արդեն ուշ լինել. «Նրա համար իշխանությունը պահելը հավասարազոր է իր կյանքի փրկությանը, այդ պատճառով նա ցանկացած հոգեվիճակում պատրաստ է դիմել ցանկացած քայլին՝ իշխանությունը պահելու համար»։

Ամփոփելով իր խոսքը՝ մեր զրուցակիցն ասաց, որ պետք է ոչ թե կենտրոնանալ Փաշինյանի գործողությունների վրա, այլ մտածել, թե ինչպես ազատվել «ազգակործան պատուհասից»։

Նրա համոզմամբ՝ Հայաստանի բնակչության զգալի մասը՝ շուրջ 80 տոկոսը, այս պահին հայտնվել է «հակափաշինյանական ճամբարում», և միասնական ջանքերով միայն հնարավոր կլինի դուրս գալ ստեղծված իրավիճակից։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը