copy image url
Ներքին Միտք 1 տարի առաջ - 21:15 15-05-2025

Մանդատները վայր դնելով՝ ընդդիմությունը «քաղաքական իզգոյացման» կարժանացնի խորհրդարանին. Անանյան

Դավիթ Անանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Խորհրդարանում անընդհատ կրկնվող՝ փողոցին հարիր իրադարձությունները պետք է ընկալել կենտրոնանալով ոչ թե տեղի ունեցողի էության՝ այլ հետևյալ հարցի վրա․ ի՞նչ է անում ընդդիմությունը խորհրդարանում, մի վայրում, որը ակնհայտորեն կորցրել է իր լեգիտիմությունը հասարակության զգալի մասի աչքում։

Ակնհայտ է, որ այն պայմաններում, երբ խորհրդարանական մեծամասնությունը գործում է գործադիրի, ավելի ճիշտ՝ գործադիրի ղեկավարի, այսինքն մեկ անձի շահերի համար, այն էլ՝ «փակ ռեժիմում», ընդդիմության ներկայությունն ավելի շատ ձևականություն է դառնում, քան ժողովրդավարական վերահսկողության արդյունավետ գործիք։ Նման պայմաններում ընդդիմության մանդատները այլևս ներկայացուցչական կամ հակակշռող գործառույթ չեն կատարում, այլ պարզապես ընդգծում են բազմաթիվ հանրային պահանջների և դրանք իրականացնելու գործող համակարգի անկարողության միջև եղած անջրպետը։

Եթե խորհրդարանը կորցրել է իր կապը հասարակության հետ, եթե այն այլևս կարևոր որոշումներ կայացնելու կամ փոխզիջումներ գտնելու վայր չէ, այլ դարձել է ավտորիտար մեծամասնությունը ամրապնդելու հարթակ, ապա հասարակությանը, հավանաբար, մնացել է ճնշման միայն մեկ գործիք՝ այս ինստիտուտի համընդհանուր հանրային մերժումը՝ քաղաքական մեծամասնության ներկայացուցիչներին սոցիալական մեկուսացման արժանացնելու միջոցով։

Այս պայմաններում տիտղոսակիր ընդդիմության համար կարևոր քայլ կարող է լինել խորհրդարանին «քաղաքական իզգոյացման» արժանացնելը՝ մանդատները վայր դնելով։ Սա չի դիտվի որպես քաղաքական թուլություն կամ պարտություն, այլ հնարավորություն՝ քաղաքական պայքարը ժողովրդավարության կեղծ ասպարեզից տեղափոխելու իրական սոցիալական բողոքի հարթություն։ Սա կդիտվի հանրության ու ժողովրդի համար խնդիրների լուծմանը մասնակցելու այլընտրանքային ուղիների որոնման մի իսկական դեմոնստրացիա։

Իսկ խորհրդարանը, արժանանալով «քաղաքական իզգոյացման», ակնհայտորեն կբախվի հանրային վստահության և ճանաչման լիակատար կորստի հետ։ Պատմությունը գիտի բազմաթիվ օրինակներ, երբ քաղաքական ինստիտուտները՝ դուրս գալով իրենց սահմանադրական ֆունկցիոնալությունից, առաջացրել են ճգնաժամ, իսկ պատասխանատու ընդդիմությունը ստանձնել է այդ ճգնաժամի վերացման քաղաքական գործընթացի առաջնորդությունը՝ մերժելով փոխազդել առկա համակարգի ներսում այդ ճգնաժամի կրողների հետ։

Հարգելի ընդդիմություն, նման խորհրդարանում ինստիտուցիոնալ ներկայությունից հրաժարվելը հուսահատության ժեստ չէ, այլ կարևոր ռազմավարական քայլ՝ քաղաքական տարածքը վերակազմակերպելու համար»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում