copy image url
Ներքին 1 տարի առաջ - 13:15 12-05-2025

Մահաբեր «ռազբորկա»՝ մեքենայից ջուր շփելու պատճառով․ մանրամասներ՝ Էջմիածնում 22-ամյա երիտասարդի սպանությունից 

Օրեր առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Էջմիածնում։

Էջմիածնում 22-ամյա երիտասարդի սպանության պատճառը եղել է մեքենայի՝ ջրափոսով անցնելը, որի պատճառով հագուստ է կեղտոտվել ու այդ թեմայով մեծ վեճ է հասունացել։

Ֆեյսբուքյան մի շարք օգտատերերի գրառումների համաձայն՝ երիտասարդին խմբակային դաժան ծեծի են ենթարկել, որի պատճառով վերջինս հիվանդանոցում մահացել է։

Դեպքի հանգամանքներին մոտ կանգնած աղբյուրները Oragir.News-ին փոխանցեցին, որ ծեծը եղել է այնպիսի դաժանությամբ, որ տղայի մարմինը ամբողջությամբ պատվել է կապտուկներով։

«Ինձ հայտնի է, որ մահացողը մեքենայով անցնելուց է եղել և ընկել է ջրափոսի մեջ։ Մայթին կանգանծ են եղել մի քանի երիտասարդներ, որոնց ծեծի հետևանքով էլ տեղի է ունեցել ողբերջական դեպքը։ Կանգնածների վրա ջուր ցփնելուց հետո սկսել է «ռազբորկա», և վարորդին տեղափոխել են «Էջմիածին ԲԿ»»,- պատմեց մեր զրուցակիցը։

Հավելենք նաև, որ Oragir.News-ին Քննչական կոմիտեից դեպքի վերաբերյալ փոխանցեցին հետևյալը․

«2 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդՙ 10-րդ և 15-րդ կետերով: 1 անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը: Մյուսի նկատմամբ ընտրվել է կալանքը, հայտարարվել է հետախուզում»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում