copy image url
Արտաքին Միտք 1 տարի առաջ - 10:09 11-05-2025

Պուտինը գնդակը գլորեց Ուկրաինայի և նրա արևմտյան հովանավորների դաշտ. քաղաքագետ 

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի տելեգրամյան գրառումը. «Պուտինի հրատապ ուղերձը կամ՝ գնդակը Կիևի դաշտում

Երևանի ժամանակով 2:30-ին հնչեց Վլադիմիր Պուտինի հայտարարությունը, որի մասին անոնսավորվել էր վերջին մի քանի ժամերին:

Հայտարարությունը վերաբերում էր ուկրաինական հակամարտությանը:

Պուտինը, իրեն բնորոշ ոճով, դարձյալ ցուցաբերեց նախաձեռնողականություն՝ գնդակը գլորելով Ուկրաինայի և նրա արևմտյան հովանավորների դաշտ:

Ինքնին հասկանալի էր, որ Մոսկվան չէր կարող համաձայնել 30-օրյա հրադադար հաստատելու Կիևի առաջարկին, որը խրախուսվում էր նաև եվրոպական մայրաքաղաքներում և Վաշինգտոնում:

Այդ հրադադարը, որը չուներ հակամարտության կարգավորման բաղադրիչ, ընդամենը որոշակի «թթվածին» էր ապահովելու Ուկրաինայի հյուծված զինված ուժերի համար:

Մոսկվան առաջարկում է հակամարտության համապարփակ լուծում, կոնֆլիկտը ծնող պատճառների վերացում:

Պուտինն առաջարկում է Կիևին՝ առանց միջնորդների և առանց նախապայմանների, մայիսի 15-ին բանակցել Ստամբուլում կամ վերականգնել ստամբուլյան
գործընթացը, որը 2022-ի գարնանն ընդհատեց Զելենսկին՝ Մեծ Բրիտանիայի այդ օրերի վարչապետ Բորիս Ջոնսոնի ցուցումով:

Իհարկե, 2022-ին այդ բանակցությունները Կիևի համար ավելի նպաստավոր էին, քան կլինեն այսօր, հապաղելու դեպքում՝ Ուկրաինայի բանակցային դիրքերն ավելի խոցելի կլինեն վաղը»:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից